🔴🔴🔴 Մակրոնը հիասթափեցնելու է իր հայաստանյան երկրպագուների բանակին: Նա հայտարարել է, թե իրականացվում է Պուտինի հետ երկխոսության նախապատրաստական տեխնիկական աշխատանք:
Ֆրանսիայի նախագահն իհարկե դեռ շաբաթներ առաջ էր հայտարարել, որ թերեւս ժամանակն է երկխոսել Պուտինի հետ: Բայց, բոլոր դեպքերում, նրա հայաստանյան երկրպագուները խիստ զգայուն են այդ հարցում: Նրանք կներեն Պուտինի հետ Փաշինյանի հանդիպումներն ու հեռախոսազրույցները, բայց ոչ երբեք Մակրոնինը:
Թեեւ, Թրամպն իհարկե մի փոքր փոխեց մոդան: Հայաստանյան այդ «բոմոնդը» տեւական ժամանակ չէր կողմնորոշվում, ի վերջո Թրամպի պատճառով հայտնվել ընկճախտի մեջ, թե՞ այդուհանդերձ ադապտացվել Թրամպին եւ փորձել նրա մեջ տեսնել այն երազանքների իրականացումը, որ չհասցրին Բայդենի կամ Հարիսի միջոցով:
Նրանք ընտրեցին երկրորդ տարբերակը, հետեւաբար Պուտինի հետ շփումը իրենց համար այլեւս պախարակելի չափանիշ չէ, այլ այսպես ասած՝ «հնարամիտ մանեւր»: