🔹Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ ազատ և ժողովրդավարական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Հաջողություն եմ մաղթում հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ իրենց երկրի համար մեծ արդյունքների հասնելու գործում, գրել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհան
📌«Աշխարհաքաղաքական կարևոր եզրահանգումն այն է, որ Հայաստանում միջամտելու և ապակայունացնելու Մոսկվայի փորձերը ձախողվեցին: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է թուլանալ: Մոսկվան այլևս արժեքավոր ոչինչ չի առաջարկում որևէ այլ երկրի, բացի սպառնալիքներից, շանտաժից և կայսերական ամբարտավանությունից»,- գրել է նա։