ԱՇԽԱՐՀԻ ԹՐԱՄՊՈՒՏԱՑՈՒՄԸ
Թրամփը հայտարարեց, որ այլեւս չի կրում պատասխանատվություն աշխարհի խաղաղության համար, քանի որ Նորվեգիան նրան չի շնորհել Նոբելյան մրցանակ խաղաղության ոլորտում։ Նույն առիթով նա կասկածի տակ դրեց Դանիայի տարածքային իրավունքները Գրենլանդիայի վերաբերյալ։ Փետրվարի 1-ին ԱՄՆ պատժիչ տարիֆներ է սահմանում եվրոպական այն երկրների դեմ, որոնք համաձայն չեն Թրամփի այս դիրքորոշմանը՝ Դանիա, Բրիտանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Շվեդիա։ Ցուցակը կարող է աճել։ ԱՄՆ ակնհայտորեն հեռանում է ԵՄ-ից եւ ՆԱՏՕ-ից։ Մեկ այլ որոշմամբ, Թրամփը երեկվանից սկսել է «այլընտրանքային ՄԱԿ» հավաքագրել, «Աշխարհի Խորհուրդ» անվանումով։ Նա պահանջում է 1 միլիարդ դոլար դրա մշտական անդամ երկիր դառնալու համար։