Ո՞վ կարող է լուծել հայ գերիների հարցը. Սիրանուշ Սահակյանը մի քանի տարբերակ է ներկայացնումSputnik Արմենիայի հետ զրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան
Սիրանուշ Սահակյանը անդրադարձել է նաև աղմկահարույց տեղեկություններին, թե Փաշինյանը հրաժարվել է հայ գերիների հարցով դիմել ԱՄՆ նախագահին։ Իրավապաշտպանի խոսքով՝ Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանը, գործունեություն իրականացնելով ԱՄՆ-ում և քաջածանոթ լինելով իրողություններին, հրապարակային տեսակետ էր արտահայտել, որ ցանկալի կլինի, որ Փաշինյանը մասնավոր տարբերակով կամ հրապարակային նամակ հղի նախագահ Թրամփին` խնդրելով անմիջական ներգրավվածություն հայ գերիների վերադարձին։
«Ավելի ուշ, դատելով հայկական կողմից պաշտոնական նամակի մասին տեղեկությունների բացակայությունից, մամուլը գրեց, որ Փաշինյանը հրաժարվել է ամերիկյան կողմի առաջարկից»։
Այդուհանդերձ, Սահակյանի համոզմամբ, գերիների վերադարձի հարցը Հայաստանը պետք է բարձրացնի ոչ միայն երկկողմ հարաբերություններում` արձանագրելով չլուծված խնդրի առկայությունը, այլև միջազգային տարբեր հարթություներում` Ադրբեջանի վրա ճնշում կիրառելու նպատակով, օրինակ` ՀՀ-ԱՄՆ, ՀՀ-ԵՄ հարաբերություններում Հայաստանը պետք է խնդիր դնի աջակցությունը գերիների վերադարձի հարցում։
🎦զրույցն ամբողջությամբ
♥️@RadioSputnikArm | LIVE 106.0FM