212 կմ մրցավազք՝ Սևանի շուրջ․ Sevan EV Rally 2025-ը մեկնարկում է հուլիսի 23-ին
Հետաքրքիր քվեստներ և արժեքավոր մրցանակներ․ մրցույթի ընթացքում պարտադիր է երթևեկության կանոնների պահպանումը։ Մրցավազքը անցկացվելու է 2WD և 4WD մեքենաների համար առանձնացված։ Հաղթում են նրանք, ովքեր ոչ միայն արագ են, այլև ճիշտ անցնում են «չեք փոինթները» և հավաքում առավելագույն միավորներ։
Այս և այլ մանրամասներ «Ուրիշ նորություններում» ներկայացրել է «Chargers LLC» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն, Sevan EV Rally մրցաշարի համահիմնադիր Կարեն Դերձյանը։

«Ստարտը՝ Sevan Startup-ից։ Մասնակիցները որոշ կետերում՝ «չեք փոինթներում», պետք է ուղարկեն լուսանկար-ապացույցներ՝ փորձությունը անցնելու մասին։ Շտուրմանն, ով լինելու է վարորդի կողքին, հսկելու է ընթացքը, քանի որ որոշիչը արագությունը չէ, այլ թիմային կազմակերպվածությունը», – մանրամասնում է կազմակերպիչը։
Կազմակերպիչը խոսել է նաև հաղթողներին սպասող մրցանակների մասին։ Մասնակցության հայտը բաց է մինչև հուլիսի 22-ը՝ 100,000 դրամ անհատների և 500,000 դրամ ընկերությունների համար։ Մրցաշարը կանցկացվի Սևան Ֆեստիվալի շրջանակում, Դարանակ գյուղի մոտակայքում։
🎦զրույցն ամբողջությամբ
Leave a Reply