Բարձրաձայն մտորումներ
Նիկոլ Փաշինյանն անընդհատ գրում է «Փառք նահատակներին», բայց ոչ երբեք «Փառք հերոսներին»։
Թվում է, թե մանրուք է, բայց
ոչ, և սա շատ բանի մասին է հուշում և իր ընկալումների, բարոյահոգեբանական տրամադրվածության ու..., և իր վերաբերմունքի մասին առ բանակ, սպա, զինվոր, կամավորական և պատերազմի մասնակից, 44֊օրյայում բանակի, կամավորականի, պահեստազորայինի կատարածի։ Միշտ չսգալուց է խոսում, բայց միևնույնն է
նահատակությունը, որը նշանակում է ինչ֊որ գաղափարի համար զոհվել, այլ տրամադրություն է ստեղծում, իսկ հերոսության մասին խոսակցությունը` այլ։
Չգիտեմ, թե որքանով կարողացա ասելիքս տեղ հասցնել, որը կարելի շարունակել ու երկար քննարկել։