Blog

  • Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրներ…

    Ամերիկյան «New York Times»-ն, ըստ ԱՄՆ-ի հետախուզությունում ունեցած իր աղբյուրների՝ տեղեկացնում է, որ Իրանն օգտագործում է կեղծ թիրախներ, և կարողանում է ժամերի ընթացքում վերականգնել հասանելիությունը ռմբակոծված իր ստորգետնյա ռազմական ենթակառուցվածքներին։
    Իրանը ճանաչողները գիտեն, որ այս երկրի ռազմաքաղաքական միտքը իրանական արեւմտյան սահմանը մշտապես դիտարկել է խոցելի՝ հենվելով նաև պատմական փորձի վրա, երբ Ալեքսանդր Մակեդոնացին կամ արաբները կարողացել են ներխուժել Իրան հենց արեմուտքից։
    Սա հաշվի առնելով էլ իրանցիները մշտապես ձգտել են իրականացնել մի ռազմավարությունը, ըստ որի՝ Իրանի դե ֆակտո պաշտպանական գիծը արևմուտքում պետք է ձգվի առնվազն մինչև Իրաքի խորք և ավելի անդին, իսկ ռազմական կարողությունների հիմնական մասը տեղակայվի կենտրոնական և արևելյան շրջաններում։
    Այս երկու ուղղություններն էլ այժմ աշխատում են՝ Իրաքում ակտիվորեն գործում են իրանամետ խմբավորումները, իսկ հրթիռային և ԱԹՍ-երի պաշարները համալրվում են ավելի հեռավոր շրջանների ենթակառուցվածքների միջոցով։
    #հարափոփոխ_տարածաշրջանը
    🆔 @vardan_voskanian

  • NEWS.am pinned «Հայաստանում բենզինն ավելի կթանկանա առաջիկայում I ԼՈՒՐԵՐ I 16։00 …

    NEWS.am pinned «Հայաստանում բենզինն ավելի կթանկանա առաջիկայում I ԼՈՒՐԵՐ I 16։00 https://www.youtube.com/watch?v=gglJvR4y96Q»
  • Հայաստանում բենզինն ավելի կթանկանա առաջիկայում I ԼՈՒՐԵՐ I 16։00https://www.youtu…

    Հայաստանում բենզինն ավելի կթանկանա առաջիկայում I ԼՈՒՐԵՐ I 16։00
    https://www.youtube.com/watch?v=gglJvR4y96Q

    Հայաստնում բենզինն ավելի կթանկանա առաջիկայում I ԼՈՒՐԵՐ I 16։00

    Հետևե՛ք NEWS.am-ին սոցիալական ցանցերում՝
    Telegram — https://t.me/newsamarm
    Facebook — https://www.facebook.com/newsamarm/
    Twitter — https://twitter.com/NEWSam_English
    Instagram — https://www.instagram.com/news.am/
    NEWS.am Style — https://www.youtube.com/@NEWSamStyle1…

  • Армении нужна новая Конституция — Конституция, действительно принятая народом. К…

    🇦🇲Армении нужна новая Конституция — Конституция, действительно принятая народом. Конституция, в центре которой будут человек и более широкий круг его прав, которая будет предусматривать более гибкие и сдерживающие механизмы управления, более демократическую избирательную систему, а также открытую, подотчётную и ответственную государственную систему и должностных лиц, — заявила Србуи Галян.
    @KarabakhRecords → подписаться на канал

  • «Սամվե՛լ, Սամվե՛լ» վանկարկումներ՝ Արագածոտնի մարզում Արագածոտնի մարզում «Ուժեղ …

    📰 «Սամվե՛լ, Սամվե՛լ» վանկարկումներ՝ Արագածոտնի մարզում
    📣 Արագածոտնի մարզում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները հանդիպումներ են անցկացրել քաղաքացիների հետ։
    👥 Կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը։
    🏙️ Աշտարակում գրասենյակի բացման ժամանակ քաղաքացիները «Սամվե՛լ, Սամվե՛լ» վանկարկումներով արձագանքել են՝ նույնիսկ լռեցնելով ոստիկանական մեքենաների աղմուկը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Иран открыл проход через Ормузский пролив кораблям, доставляющим гумпомощь, пере…

    Иран открыл проход через Ормузский пролив кораблям, доставляющим гумпомощь, передает Tasnim.
    “Издано разрешение на проход судов с товарами первой необходимости и гуманитарной помощью через Ормузский пролив”, — пишет агентство.
    Подписаться на Анив Армения

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում վստահեցրեց, որ այսօր իրենց քաղաքական ուժը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունն ու խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։
    ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։

    «Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։

    Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։

    «Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։

    Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։

    «Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։

    Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է։ Այսինքն՝ ասել են՝ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է, կարո՞ղ եք ասել՝ ինչ ծավալով, ինչ ժամանակում և ինչ գին կարող եք տալ։ Մեր արտադրողը ծավալը, գինը տվել է, դեռ պատասխան չենք ստացել»,- նշել է Պապոյանը |news.am|

  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու…

    Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու
  • Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան ԿԱ…

    Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ