Blog

  • Այսօրվա դրությամբ ազատագրվել է 300 կիլոմետր։Նրանց քարտեզների վրա սա այն տարածքն …

    Այսօրվա դրությամբ ազատագրվել է 300 կիլոմետր։
    Նրանց քարտեզների վրա սա այն տարածքն է, որը նրանք վերահսկում են։ Բայց այլևս այդպես չէ։
    Վոլոդիմիր Զելենսկի

    https://cdn4.telesco.pe/file/8743c3f185.mp4?token=gxKRU5Z-vfCr7Fakbzj6mXu1I7JUYVtOaezFttqJDn4-gHAgas4lgEQGqZoNqWGDNFcjVY6uB31TOGn6a3B3o8jN5vVxSz8M43ktapKfkF3LIvEI2j5pTpo_K859sajYYEzPZODuzbBIcEA_hxj91PxYaBmGTAX9_Vi21j7JAuedjESKnMl1bgw7mlAS_cOJHsk05KLmya3yGCf4KFNfv90gL6tAAryKkSi4IP2aekAIULjdYXJ1bVENaL1XyTJEbMO5rcHgzdQwFFylWfHutvAB0BZB4Vacp0NgJl1KNNFsehMOsaophcTO-FXcXLo2STlf8742HAZwN73ruXFEjg

  • Обвиняемые в убийстве армянского военнослужащего-контрактника в Севане – несовер…

    Обвиняемые в убийстве армянского военнослужащего-контрактника в Севане – несовершеннолетние: Armlur
    Конфликт возник из-за девушки, уточняет издание.
    В результате поножовщины в Севане умер военнослужащий-контрактник Арам Хачатрян, сообщает издание Armlur Инцидент произошел вчера днем вне воинской части, на городской площади города. Не приходя в сознание, 20-летний Арам скончался в больнице. Врачам не удалось…

  • Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի ն…

    ‼️ Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 1-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 5-ի նկատմամբ՝ տնային կալանքը: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։
  • Armbanks Weekly Digest: ключевые события финансового рынка Армении (16–22 феврал…

    Armbanks Weekly Digest: ключевые события финансового рынка Армении (16–22 февраля)
    Финансовый рынок Армении на прошедшей неделе отличился активизацией институциональных взаимодействий в банковском секторе и динамикой долгового рынка. В фокусе внимания остаются оценки внешних рейтингов, развитие рынка криптоактивов, а также операционные параметры банковской системы.
    Валютный рынок функционировал в рамках действия установленных регулятором ориентиров.
    На фоне продолжающихся институциональных инициатив сохраняется внимание к стабильности кредитных и депозитных потоков.
    Подробнее 👉 по ссылке
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կա…

    Եվրոպական հանձնաժողովը պահանջել է Վաշինգտոնից «լիակատար հստակություն» մտցնել՝ կապված քայլերի հետ, որն ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել մաքսատուրքերի վերաբերյալ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումից հետո։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։
    Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ նախագահի սահմանած մաքսատուրքերի անօրինական լինելու մասին որոշումից հետո Թրամփը փետրվարի 20-ին հայտարարել էր համաշխարհային ապրանքների վրա նոր՝ 10% մաքսատուրք սահմանելու մասին՝ հաջորդ օրը դրանք հասցնելով 15%-ի։
    «Ներկայիս իրավիճակը չի նպաստում երկու կողմերի միջև համաձայնեցված «արդար, հավասարակշռված և փոխշահավետ» տրանսատլանտյան առևտրի և ներդրումների ապահովմանը», — ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։
    2025 թվականի առևտրային համաձայնագիրը ԱՄՆ մաքսատուրքի դրույքաչափը սահմանել է 15% ԵՄ ապրանքների մեծ մասի համար, բացառությամբ այն ապրանքների, որոնց վրա գործում են այլ՝ ոլորտային մաքսատուրքեր, ինչպիսին է պողպատը։ Այն նաև նախատեսում էր զրոյական մաքսատուրք որոշ ապրանքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռները և դրանց պահեստամասերը: ԵՄ-ն համաձայնվեց վերացնել ԱՄՆ-ի բազմաթիվ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը և հրաժարվեց ավելի բարձր մաքսատուրքեր սահմանելու սպառնալիքներից։
    «Մասնավորապես, ԵՄ ապրանքները պետք է շարունակեն օգտվել առավել մրցակցային ռեժիմից՝ առանց մաքսատուրքերի բարձրացման, որը գերազանցում է նախկինում համաձայնեցված հստակ և համապարփակ շեմը», — հայտարարել է ԵՄ գործադիր մարմինը՝ հավելելով, որ անկանխատեսելի մաքսատուրքերը կործանարար են և խաթարում են վստահությունը համաշխարհային շուկաներում։
    Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԵՄ առևտրի հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը փետրվարի 21-ին քննարկել է այս հարցը ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի և առևտրի նախարար Հովարդ Լուտնիկի հետ։
  • Սպիտակ խալաթավորները դուրս կգան փողոց` խնդիրները ներկայացնելու, բայց դեռ լիահույ…

    Սպիտակ խալաթավորները դուրս կգան փողոց` խնդիրները ներկայացնելու, բայց դեռ լիահույս եմ՝ ԱԺ-ից կկանչեն
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Eврокомиссия оценила выгоды транзита через АрмениюВ докладе, опубликованном Евр…

    🇪🇺🇦🇲 Eврокомиссия оценила выгоды транзита через Армению
    В докладе, опубликованном Европейской комиссией, высоко оценены перспективы железнодорожного сообщения между Турцией и Азербайджаном через Армению. Это может сократить время в пути на 25% по сравнению с маршрутом Баку–Тбилиси–Карс.
    «Для ЕС улучшение транспортной связности с Турцией, регионом Восточного партнерства, включая Южный Кавказ, и Центральной Азией может обеспечить более быстрый и надежный импорт сырья и товаров, а также открыть новые экспортные рынки по всей Евразии, что приведет к развитию взаимовыгодной торговли», — говориться в докладе.
    Брюссель считает Транскаспийский транспортный коридор, частью которой будет дорога через Сюник, являем наиболее перспективным направлением для устойчивой транспортной связи между Европой и Азией.
    📱ArmeniaOne

  • Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշու…

    🏥 Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգրի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:
    💬 Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ կողմ են ապահովագրությանը, սակայն համակարգը ներդրվել է բազմաթիվ իրավական ակտերի բացակայությամբ և նախագծային փուլում, և որ բուժաշխատողների աշխատավարձ չստանալը, չհաշվարկելը, թերի հաշվարկելը հենց այս բացերի հետևանքն են:
    📩 Նրանք նամակներ փոխանցեցին ԱԺ նախագահին և բոլոր խմբակցություններին՝ պահանջելով թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

  • Վլադիմիր Զելենսկին դեմ է Դոնբասից զորքերի դուրսբերմանը՝ խաղաղություն հաստատելու…

    🇺🇦🇷🇺🇺🇸 Վլադիմիր Զելենսկին դեմ է Դոնբասից զորքերի դուրսբերմանը՝ խաղաղություն հաստատելու համար, ինչպես նաև ընտրություններին՝ առանց անվտանգության երաշխիքների և հրադադարի. ԱՄՆ-ն պնդում է ամռանը ընտրություններ անցկացնելու վրա. BBC
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաs…

    Գյումրի-2, թե՞ Հայաստանի վերականգնում
     
    Իրականում լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2»  թեման։ Պետք է հասկանալ, թե վերջը ի´նչ է դա նշանակում։
     
    Գյումրին որպես բովանդակություն և որպես տեխնոլոգիա
     
    Որպես բովանդակություն՝ անձամբ ինձ համար «Գյումրիի սցենարը» խիստ խնդրահարույց է։ Ինձ համար չափազանց կարևոր է հաջորդ իշխանությունների որակը։  Հայաստանը և տարածաշրջանն այսօր վառոդի տակառի պես են, և Էապես կարևոր է, թե ինչպիսի հաջորդ իշխանություն է լինելու։ Այս առումով հաջորդ իշխանության բովանդակությունը, սոլիդությունը կենսական խնդիր են։ Պետությունը փորձադաշտ չէ։ Մի փորձություն-իշխանությունը մեզ էս փուլում լիուլի բավարար էր։
     
    Ինչ վերաբերում է «Գյումրիի սցենարի» տեխնոլոգիական կողմին, ապա իշխանությանպոռթկումը մատնում է իրենց անվստահությունը։ Չէ՞ որ, ի վերջո, այդ սցենարը սահմանադրական, օրինական ու նաև տրամաբանական է։ Բայց նույնիսկ դա չէ կարևորը։ Գործնականում այսօր անհնար է հաշվարկել գալիք ԱԺ-ի պատկերը, հետևաբար՝ իշխանության ձևավորման տարբերակները։ Հայաստանում ձևավորված են ոչ ստանդարտ սոցիալական շերտեր, որոնց քվեարկության բովանդակությունը ոչ ոք չի կարող նախապես հաշվարկել։
    Հիմա իշխանությունը ի՞նչն է քննարկման առարկա դարձնում։ Եվ վերջապես, ինչո՞ւ են սևեռվել 2-3 ուժերի վրա։ Աժ մտնելու և բոլորի հաշվարկներն էապես փոխելու այլ պոտենցիալ ուժեր կան, որոնք դեռ հայտ ներկայացնելու ժամանակ ունեն։
    Հիմա՝ ինձ համար թերևս ամենակարևոր պահը. վերջին տարիներին ձևավորված հանրային դեմքերի մի պատկառելի անվանացանկի՝ ընտրացուցակներում ինտեգրվելը։ Եթե նրանք էլեկտորալ պրոցեսներում իրենց տեղը չգտան (կամ չուզեցին կամ չթողեցին), ընտրության բովանդակությունը և արդյունքները տուժելու են։ Նորմալ մարդկանց, սկզբունքային և ոչ արկածախնդիր մարդկանց հայտնվելը տարբեր ցուցակներում էապես փոքրացնելու է անսկզբունքայնությունը և արկածախնդրությունը պետության մասշտաբով։
     
    Հայաստանի վերականգնումը՝ որպես միակ ճիշտ մոդել
     
    Երկրի շահը և երկրի այսօրվա վիճակը պահանջում են, որպեսզի պատասխանատու քաղաքական ուժերը դնեն հենց այս խնդիրը՝ Հայաստանի վերականգնումը։ Ու հենց  այս բովանդակությունը պարտադրեն ընտրարշավում, այսօրվանից սկսած։
     
    Մենք ունենք չափազանց բարդ իրականություն և բարդ հարցերի մի ցանկ, որին պետք է ազնվորեն պատասխանել։ Ցանկն ուզում եմ սկսել կետերից, որոնք գուցե շատերի համար անսպասելի կլինեն, բայց որոնք արդեն մեր առաջնային օրակարգում են։
     
    1.     Երկրի ներքին կառավարելիության կորուստը. փողոցային բանդաների, վենդետաների, կենցաղային բեսպրեդելի սահմռկեցուցիչ դրսևորումներ՝ ամեն օր, ամեն քաղաքում։ Լրջագույն խնդիր է։
    2.     Ոչ մի հարց չի լուծվում՝ սկսած օդի մահաբեր ցուցանիշներից, փոսախեղդ  փողոցներից, մինչև բոլոր ոլորտների ռեֆորմներ, որոնք ազդարարվում են ու անմիջապես կասեցվում, որովհետև ռեալ կյանքում անիրագործելի են։ Սա խոսում է կառավարման ծայրահեղ անորակության մասին։
    3.     Ինչպե՞ս ենք գնում երաշխավորված խաղաղության։ Այսօր խաղաղություն չէ, այսօր «չպատերազմ» վիճակ է, որը ցանկացած իշխանությունից պահանջելու է բարդ ու լուրջ մենեջմենթ։
    4.     Վերջը Թրիփն ի՞նչ է, Հայաստանի օգուտը Թուրքիան-Ադրբեջանին կապող ճանապարհում ո՞ր օղակն է սա, իրական խաղաղության ի՞նչ երաշխիք է տալիս։ Ի՞նչ զարգացման հեռանկար ունի Թրիփը կամ ունի՞ արդյոք։
    5.     Եթե վաղը Ադրբեջանն ուժի սպառնալիքով կամ նույնիսկ կիրառմամբ պահանջներ դնի, ասենք, Գեղարքունիքի մարզում, Թրիփը ի՞նչ դերակատարում կունենա։ Գուցե Թրամփը 11-րդ անգամ խաղաղություն հաստատի, ասենք, Սևանի մի ափի հաշվի՞ն։
    6.     Ինչպիսի՞ն ենք տեսնում ներքին հաշտության ճանապարհը։ Բզկտված, ատոմիզացված, տեղ-տեղ բանակությունը կորցրած հասարակական տրամադրություններով ոչ մի տեղ չենք հասնի։
    7.     Ինչպե՞ս ենք ընկալում ու փորձում լուծել Հայաստանի ամենալուրջ ստրատեգիական խնդիրը՝ արտագաղթը։ Ակնհայտ է, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիների վերադարձի թեման առաջիկայում դառնալու է օրակարգ։ Պատահական չէ, որ նրանք արդեն անհոգ քայլում են Հայաստանի բակերով։ Այս իշխանությունն այդ հարցի լուծումը չունի, մենք դա գիտենք։ Ի՞նչ են առաջարկում ուրիշները։
     
    Այս ցանկը կարելի է երկար շարունակել։ Մնում է հասկանալ դրա բուն նպատակը։ Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը։ Հակառակ դեպքում ոչ թե Գյումրի -2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու։
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ