Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշու…

🏥 Մի խումբ բուժաշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ շենքի դիմաց: Նրանք նշում են, որ առողջության ապահովագրության համակարգրի ներդրումից հետո բուժաշխատողների աշխատավարձերի նվազում է գրանցվել՝ պայմանավորված աշխատավարձի հաշվարկման մեխանիզմի փոփոխությամբ:
💬 Ակցիայի մասնակիցներից մեկն ընդգծեց, որ կողմ են ապահովագրությանը, սակայն համակարգը ներդրվել է բազմաթիվ իրավական ակտերի բացակայությամբ և նախագծային փուլում, և որ բուժաշխատողների աշխատավարձ չստանալը, չհաշվարկելը, թերի հաշվարկելը հենց այս բացերի հետևանքն են:
📩 Նրանք նամակներ փոխանցեցին ԱԺ նախագահին և բոլոր խմբակցություններին՝ պահանջելով թեմայի վերաբերյալ լսումներ կազմակերպել:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով