Դեռ պարզ չէ՝ Վաշինգտոնն ու Թեհրանը կբանակցե՞ն Իսլամաբադում՝
Իրանական պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ մինչ այս պահը Իրանից ոչ մի պատվիրակություն, այդ թվում՝ տեխնիկական թիմից, չի մեկնել Իսլամաբադ:
Սակայն ԱՄՆ նախագահը, որը քիչ հավանական է համարել հրադադարի երկարաձգումը, վստահություն է հայտնել, որ Իրանը կգա բանակցությունների: Թրամփն ասել է՝ հակառակ դեպքում Իրանը «այնպիսի խնդիրներ կունենա, ինչպիսիք երբեք չի ունեցել»: