Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասով2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ՝ խնդրելով անվավեր ճանաչել հանձնաժողովի 2026թ․ հունիսի 17-ի
որոշումը, որով իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ համաձայնություն է տրվել։
Հայցադիմումը վարչական դատարան ներկայացվել է 2026թ․ հունիսի 19-ին և մակագրվել դատավոր Գրիգոր Առաքելյանին։
Դատարանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է վիճարկվող որոշման կայացման համար հիմք հանդիսացած նյութերն ամբողջ ծավալով, ինչպես նաև հանձնաժողովի արտահերթ նիստի ձայնագրությունները։ Վարչական դատարանը Գլխավոր դատախազությանը ներգրավել է դատավարության մեջ որպես երրորդ անձ, իսկ դատաքննության օր է նշանակվել հունիսի 24-ը։
Ռոբերտ Քոչարյանը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության մասով
2026թ․ հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորած Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել…
Թողնել պատասխան