Նյութը՝ «
Հետք» լրատվականի❗5 տարի առաջ այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին
🇦🇲ՀՀ ինքնիշխան տարածք Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերում’ օկուպացնելով ՀՀ տարածքի մի մասն ու ռազմավարական նշանակության մի շարք բարձունքներ։
❗Հակառակորդը հաջողությունը զարգացրեց 2021-ի մայիսյան ներխուժումից 6 ամիս անց’ նույն տարվա նոյեմբերին գրավելով նոր տարածքներ ՀՀ-ից։
❗Սրան հաջորդեց 2022-ի սեպտեմբերյան հարձակումը Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի ուղղությամբ։
❗2023-ի գարնանն էլ տեղի ունեցավ նոր օկուպացիա Սյունիքի Տեղ գյուղի ուղղությամբ։
‼️Այս 5 տարիների ընթացքում ադրբեջանցիները ոչ միայն հետ չեն քաշվել ՀՀ տարածքից, այլեւ ավելի են ամրացրել դիրքերը, տեղ-տեղ էլ առաջ են եկել ու բարելավել իրենց հենակետերը։
☝️ՀՀ գործող իշխանությունը չի հայտնում, թե կոնկրետ որքան տարածք է Հայաստանը կորցրել 2021-ից մինչ օրս ադրբեջանական օկուպացիաների հետեւանքով։
👉Հնչեցվում են խիստ մոտավոր թվեր, որոնք, սակայն, ըստ հայտարարողների, ներառում են օկուպացիայի ծավալները ոչ թե գործող իշխանության օրոք, այլ ՀՀ անկախությունից ի վեր։ Սա թույլ չի տալիս հասկանալ, թե ադրբեջանական շարունակական ագրեսիաների հետեւանքով որքան եւ ինչ նշանակության տարածքներ է կորցրել Հայաստանը 44-օրյա պատերազմից հետո (չմոռանանք նաեւ ՀՀ-ի նկատմամբ ագրեսիաների ժամանակ հայկական կողմի մեծաթիվ զոհերի, ինչպես նաեւ գերիների ու զոհվածների նկատմամբ ադրբեջանական վայրագությունների մասին)։
☝️«Հետքը» արբանյակային պատկերների ու քարտեզների միջոցով քարտեզագրել է Գեղարքունիքի, Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում հայ-ադրբեջանական շփման գծի դիրքերը, եւ հակառակորդի օկուպացիայի ծավալները 2021-ից մինչ օրս։
👉Մինչ այս քարտեզագրել ենք Գեղարքունիքի Կախակն-Կուտական հատվածից մինչեւ Սյունիքի Տեղ գյուղ օկուպացիայի ծավալները։
☝️Առաջիկայում կներկայացնենք նաեւ Սյունիքի Սրաշեն-Ներքին Հանդ-Ծավ ուղղությամբ ադրբեջանական առաջխաղացումները։