Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Մելինե Սիմո…

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը՝ Մելինե Սիմոնյանի ղեկավարությամբ, Թալինի իջևանատանը շարունակում է հնագիտական պեղումները։
Հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները:
«Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։ Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր»,- տեղեկացրել են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Թալինի իջևանատան պեղումները մեկնարկել են հուլիսի 25-ից։ Իրականացվել է հուշարձանի ներքին բակի և կամարակապ սրահների աջակողմյան հատվածի մաքրման աշխատանքներ՝ տարածքն ազատելով խոտածածկույթից ու քարակուտակումներից։
Աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև խեցեղենի տարբեր բեկորներ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով