Իրանում ակնկալում են, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ, ArmeniaSputnik–ի հետ զրույցում հույս հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նա նաև նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին», — պարզաբանեց դիվանագետը։
Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ: