‼️ Ներկայում Քարի լճի շրջակայքը մաքրված է և պատշաճ սանիտարական վիճակում է. ԲԸՏՄ
🔸 «Աշտարակի աղբահանության և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հետ քննարկվել է տարածքում աղբահանության կազմակերպման հարցը, ինչի արդյունքում համայնքն իրականացրել է սանիտարական մաքրման աշխատանքներ։
🔸 Համայնքին առաջարկվել է տարածքում տեղադրել անհրաժեշտ քանակությամբ աղբամաններ, ինչպես նաև պարբերաբար կազմակերպել աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներ՝ տարածքի պատշաճ սանիտարական վիճակն ապահովելու և աղբի նոր կուտակումները կանխելու նպատակով»,- հայտնել են ԲԸՏՄ-ից:
Օգոստոսի 15-ին համացանցում և ԶԼՄ-ներում տարածված՝ Արագած լեռան լանջին գտնվող Քարի լճի տարածքում աղբի կուտակումների վերաբերյալ լուսանկարների և տեսանյութերի հիմքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ։
Թողնել պատասխան