📍Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի բնակավայրում կա մեկ ընտրատեղամաս. այն տեղակայված է գյուղի նախկին Մշակույթի տան շենքում, որը հիմա ժամանցի վայր է գյուղացիների համար:
Գյուղում ընտրելու իրավունք ունեցողների թիվը 1555 է, ժամը 17:40-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 626 ընտրող:
📌 Հանձնաժողովի նախագահ Լիլիթ Չարխիֆալաքյանը
«Հետքին» ասաց, որ մասնակցության ամենաակտիվ ժամը եղել է 11:00-12:00-ն:
«Դրսում մեկ-երկու անգամ կուտակումներ եղել են, սակայն ոստիկանության ծառայողները պատշաճ կերպով ամեն ինչ նորմալացրել են»,- նշեց նա:
«Հարսանիքներ վաղուց չեն եղել գյուղում». քվեարկության օրը Առափիում
Դիտորդները և վստահված անձինք ևս մեզ հետ զրույցում նշեցին, որ միջադեպեր, ընտրախախտումներ չեն գրանցվել օրվա ընթացքում: