«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քա…

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի համոզմամբ՝ հետընտրական լուրջ զարգացումներ չեն կարող լինել , քանի որ, ըստ նրա, Հայաստանում այլևս ընտրությունները չեն կեղծվում։
Արուսյակ Ջուլհակյանը նման համոզմունք հայտնեց հունիսի 7-ին ՔՊ ընտրական շտաբում հրավիրված ասուլիսին։

«Հետընտրական զարգացումներ ունենալու տրամաբանությունն այն դեպքում է հասկանալի, երբ ընտրությունները կեղծվում են։ Երբ ընտրությունները չեն կեղծվում, իսկ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների կեղծման էջը փակված է 2018 թվականից, այդ դեպքում հետընտրական զարգացում չի կարող լինել։ Իհարկե, կարող են մի քանի հոգի որոշել, որ պետք է դուրս գան փողոց, բայց դա որևէ կերպ չի կարող որևէ պրոցես գեներացնել, որովհետև հանրության շրջանում չի կարող լինել ընկալում, որ ընտրությունները կեղծված են»,-ասաց Ջուլհակյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով