Եկեք սթափ դատենք
Եթե ԿԸՀ-ն նշված երկու տեղամասերի քվեարկության արդյունքները անվավեր է ճանաչել հենց զինվորների ապօրինի քվեարկության հիմքով, ապա տրամաբանական է, որ այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճակաչվեն, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե քվեարկության ավարտից հետո օրենքի խախտումով տեղամաս մտած զինվորներից որ մեկը որ ուժի օգտին է քվեարկել: Այլ հարց, որ Վահագն Հովակիմյանն ընտրության օրը այդ ակնհայտ ապօրինության մեջ խնդիր չէր տեսնում և փորձում էր արդարացնել այդ ակնհայտ հակաօրինական քայլը:
Հետևաբար, օրենքի պահանջով պետք է անվավեր ճանաչված այդ երկու տեղամասերում նոր քվեարկություն անցկացվի և նոր քվեներ հաշվեն:
Եթե ԿԸՀ-ն ազնիվ է իր քայլերում, ապա պետք է դա անի: Եթե չարեց, ստացվում է` Վահագն Հովակիմյանն իսկապես Նիկոլ Փաշինյանի ցուցումով հատուկ այնպես է արել, որ գողանա ԲՀԿ-ի քվեներն ու թույլ չտա, որ ԲՀԿ-ն` որպես չորրորդ ուժ, մտնի խորհրդարան:
ՄԱՆՐԱՄԱՍՆ 👇
https://makaryannews.am/12562.html
ԿԸՀ անվավեր է ճանաչել 10/51 (Նուբարաշեն) և 35/65 (Սյունիք) տեղամասերի արդյունքները, որոնցում ԲՀԿ֊ն ուներ լուրջ ձայներ` 131 և 82, ընդհանուր` 213: Սա նշանակում է, որ ԲՀԿ-ից գողացան իր 5 մանդատը: