«Ուժեղ Հայաստանի» առաջին լուրջ փորձությունն ԱԺ-ում
Օգոստոսի 13-ին տեղի ունեցած ԱԺ նիստի գլխավոր իրադարձությունը Էդգար Ղազարյանի հետ կապված միջադեպն էր․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի ելույթից հետո ՔՊ պատգամավորները փորձում էին հաշիվ պարզել Ղազարյանի հետ, իսկ միջադեպի պատճառը Ղազարյանի կողմից սուր գնահատականն էր իշխանական պատգամավորների հասցեին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ պահանջել է, որ Ղազարյանը ներողություն խնդրի իր կատարած արտահայտության համար՝ սպառնալով, որ հակառակի դեպքում նրան ծանր օրեր են սպասվում ԱԺ-ում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ միջադեպը կքննարկվի խմբակցության նիստում ու կկայացվի որոշում։
Սա, ըստ էության, «Ուժեղ Հայաստանի» առաջին լուրջ փորձությունն է լինելու ԱԺ-ում, քանի որ կախված, թե ինչ որոշում կկայացնի խմբակցությունն ու ինչպես դուրս կգա այս իրավիճակից, դա լուրջ ազդեցություն է ունենալու քաղաքական միավորի ապագայի համար։
@armgeopolitic