Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այ…

🇯🇵🇷🇺 Ճապոնիայի վարչապետը դատապարտել է Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցը
«Պուտինն այցելեց Իտուրուպ, և մենք խիստ բողոքում ենք այս գործողության դեմ։ Հյուսիսային տարածքները Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն։
Ռուսաստանի ներկայիս նախագահի այցը Իտուրուպ հակասում է Ճապոնիայի հետևողական դիրքորոշմանը Հյուսիսային տարածքների վերաբերյալ։
Այն նաև վիրավորում է ճապոնացի ժողովրդի զգացմունքները և բացարձակապես անընդունելի է։
Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ճապոնիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները չափազանց բարդ են։ Նույնիսկ այս պայմաններում Ճապոնիան գործադրել է բոլոր ջանքերը։
Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ այս այցը ավելի է սրել հակառուսական տրամադրությունները Ճապոնիայում և դժվարացրել է հարաբերությունների վերականգնումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Մենք ցանկանում ենք, որ ռուսական կողմը գիտակցի ստեղծված իրավիճակի լրջությունը»,- հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին։
@armgeopolitic
🇷🇺🇯🇵 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ անձամբ այցելել է Իտուրուպ կղզի՝ Կուրիլյան կղզիների վրա Ճապոնիայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ Իտուրուպը և հյուսիսային մյուս կղզիները երկրի «պատմական տարածքն» են, և վճռական բողոք են հայտնել ՌԴ նախագահի այցի…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով