ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը բացառել է ընտրությունների ընթացքում քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ իշխանության կողմից որևէ ապօրինի ներգործությունը։
Լրագրողի հարցին, թե ընդդիմադիր ուժերը ողջ օրվա ընթացքում բարձրաձայնում էին ընտրախախտումների, ինչպես նաև ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին և դրանք կապում էին «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի հետ, Փաշինյանը նշել է, որ չի կիսում այդ գնահատականները։
«Ես բացառում եմ Հայաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտման նկատմամբ որևէ ապօրինի ներգործություն իշխանության կողմից»,- ասել է Փաշինյանը։
Միաժամանակ նա պնդել է, որ ընտրական գործընթացում իրավապահ մարմիններն արձագանքել են ընտրակաշառքի և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկություններին։
«Ակնհայտ է նաև, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընտրակաշառքների և այլ մեխանիզմներ աշխատացրել է, և մեր իրավապահ մարմինները, իհարկե, արձագանքել են, բայց նաև այդ ծավալը ցույց է տալիս, որ ոչ ամբողջական ենք կարողացել բացահայտել, և մնացածը հընթացս կերևա»,- հայտարարել է վարչապետը։