Blog

  • Иран открыл проход через Ормузский пролив кораблям, доставляющим гумпомощь, пере…

    Иран открыл проход через Ормузский пролив кораблям, доставляющим гумпомощь, передает Tasnim.
    “Издано разрешение на проход судов с товарами первой необходимости и гуманитарной помощью через Ормузский пролив”, — пишет агентство.
    Подписаться на Анив Армения

  • Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակ…

    Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում վստահեցրեց, որ այսօր իրենց քաղաքական ուժը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունն ու խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։
    ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։

    «Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։

    Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։

    «Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։

    Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։

    «Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։

    Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանը Հայաստանից փայլաթիթեղ ներկրելու հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
    🗣 «Կոնկրետ փայլաթիթեղի համար ադրբեջանական կողմը խնդրել է կոնկրետ գին, և մեր արտադրողը տվել է։ Այսինքն՝ ասել են՝ այսինչ հաստության փայլաթիթեղը մեզ հետաքրքրում է, կարո՞ղ եք ասել՝ ինչ ծավալով, ինչ ժամանակում և ինչ գին կարող եք տալ։ Մեր արտադրողը ծավալը, գինը տվել է, դեռ պատասխան չենք ստացել»,- նշել է Պապոյանը |news.am|

  • Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու…

    Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու
  • Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան ԿԱ…

    Այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին․ Իշխան Սաղաթելյան
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • «Հռոմի պապն ասում է՝ դուք նահատակ ժողովուրդ եք, ասում եմ՝ չէ, ինքն ասում է, ես ա…

    «Հռոմի պապն ասում է՝ դուք նահատակ ժողովուրդ եք, ասում եմ՝ չէ, ինքն ասում է, ես ասում եմ». Փաշինյան

  • Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարել…

    Վարչախումբը հրապարակել է իր հերթական նախընտրական «ծրագիրը»։ Իրականում դրան կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե չլիներ մեկ կարևոր հանգամանք. առաջին անգամ ՀՀ պատմության մեջ Ադրբեջանի պահանջները ներկայացվում են որպես նախընտրական ծրագիր։
    Ինչո՞ւ է իրականում անիմաստ քննարկել ՔՊ-ի խոստումները։
    Հիշե՛ք, թե ինչ էին խոստանում նրանք 2021 թվականի արտահերթ ընտրություններին։ Խոստանում էին Արցախի կարգավիճակ, «անջատում հանուն փրկության», «Հադրութի և Շուշիի դեօկուպացիա», խոստանում էին խաղաղություն և անվտանգություն ու ձեզնից խնդրում էին «պողպատե մանդատ» դա իրականացնելու համար։
    Իսկ ի՞նչ արեցին իրականում. իրականացրին այն ամենը, ինչ պահանջում էր Ալիևը։ Հանձնեցին Արցախը, հանձնեցին մեր սուվերեն տարածքները, թշնամուն բերեցին մեր տներին մոտ։
    Եթե նախորդ անգամ նրանք կեղծեցին, քողարկեցին իրենց իրական նպատակներն ու հետո կատարեցին Ադրբեջանի պահանջները, ապա այս անգամ նույնիսկ չեն էլ թաքցնում։ Այն ամենը, ինչ գրված է այս ծրագրում՝ սկսած Սահմանադրության փոփոխությունից մինչև Եկեղեցու դեմ հարձակում և այսպես կոչված «միջանցքների» բացում, Ալիևի ու Էրդողանի երազանքն է, որն այսօր դրված է ձեր սեղանին՝ որպես «իշխանության ծրագիր»։ Իսկ աշխարհիկ պետության մեջ կուսակցական ծրագրով Կաթողիկոսին «հեռացնելու» կամ «տեղապահ ընտրելու» դրույթ գրելը ոչ միայն հակասահմանադրական է, այլև բնորոշ է բոլշևիկյան բռնապետություններին։
    Ուստի, այո ասել ՔՊ ծրագրին, նշանակում է այո ասել Ալիևի ծրագրերին:
    Իշխան Սաղաթելյան
    @armgeopolitic

  • Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարա…

    🔹Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին

    📌«Մենք շատ շնորհակալ ենք Պակիստանին իր ջանքերի համար և չենք հրաժարվել մեկնել Իսլամաբադ։ Մեզ մտահոգում են մեզ պարտադրված անօրինական պատերազմի վերջնական դադարեցման պայմանները»,- գրել է ԱԳ նախարարը։
  • ՀՀ ժողովուրդն ի վերջո իր սեփական հայրենիքում, քաղաքականությունների և ռազմավարու…

    🟨 ՀՀ ժողովուրդն ի վերջո իր սեփական հայրենիքում, քաղաքականությունների և ռազմավարությունների օբյեկտից վեր է ածվել սուբյեկտի։
    ▫️ՄԵր իրականությունն ունեցել է մի շատ կարևոր առանձնահատկություն․ գրեթե հազարամյակից ավելի մեր քաղաքականությունների և ռազմավարությունների ներշնչանքի ամենատարբեր աղբյուրներ են գոյություն ունեցել, բայց ամենաքիչը եղել է ժողովուրդը, նրա իղձերը, ներքին մղումները։
    Նիկոլ Փաշինյան