Blog

  • ՀՀ իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել,…

    ՀՀ իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել․ սա վտանգ է
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • В Армении готовятся к возможному водосбросу из Апаранского водохранилища: из-за …

    🖊В Армении готовятся к возможному водосбросу из Апаранского водохранилища: из-за риска подтопления вдоль реки Касах объявлено о необходимости повышенной осторожности. Если водохранилище переполнится, паводковый водосброс направит лишнюю воду в русло реки. Интенсивность и продолжительность процесса будут определяться погодными условиями. Спасательная служба рекомендует избегать потенциально опасных зон и в случае ЧП звонить 112. По данным Армгидрометцентра, водохранилище уже заполнено на 100%, а уровень Севана вырос на 2 см за день.

  • Այսօր կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։Վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետութ…

    🟨 Այսօր կդիտվի ջերմ և առանց տեղումների եղանակ։
    ▫️Վաղը ողջ օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։
    Գագիկ Սուրենյան

  • Հետընտրական անոմալ զարգացումներ Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականության…

    Հետընտրական անոմալ զարգացումներ
     
    Երբեմն պետք է կարողանալ հայաստանյան իրականությանը նայել կողքի հայացքով։ Այդ դեպքում կստանանք ավելի օբյեկտիվ, առանց բոլորիս խեղդող էմոցիաներով պատկեր։
     
    1  Ներքին վիճակ
     
    a.    Հասարակությունը պառակտված է, գրեթե թշնամացած։ Ցանկացած իշխանություն ընտրություններից հետո գնում է ներքին լարվածության թուլացմանը և հանդարտացմանը։ Գնում է նման ընթացքի՝ իր իսկ շահերից ելնելով։ Հայաստանում լրիվ հակառական է՝ ընտրություններից հետո իշխանությունը շարունակում է հասարակության կեսին համարել թշնամի։
    b.    Ցանկացած իշխանություն պետք է ունենա իր քաղաքական մրցակիցների հետ որոշակի աշխատանքային նվազագույն հաղորդակցության խողովակներ։ Հայաստանի իշխանությունը քաղաքական մրցակիցների հետ խոսում է իրավապահների միջոցով՝ բռնել, դատել և այլն։ Սա վտանգ է հենց իշխանության համար, բայց կա ինչ-որ բան, որը նրանց դրդում է՝ մրցակիցների հետ շարունակել բացառապես իրավապահների միջոցով հարաբերությունները։ Ես ինքս անկեղծորեն չեմ հասկանում պատճառը։
    c.    Իշխանությունն անում է այնպես, որ 600 հազար և ավելի մարդ օտարանում է երկրի կյանքից։ Սա աննորմալ վիճակ է, որը չի կարող նման փոքր երկրում երկար շարունակվել։
     
    2  Իշխանության լեգիտիմություն
     
    a.    Երբ գործող վարչապետը հայտարարում է, որ շատ ավելի լավ, եթե ԱԺ-ն աշխատի միայն ՔՊ-ական պատգամավորներով, ինքն էլ շատ լավ գիտի, որ դա այդպես չէ։ Ցանկացած իշխանության համար շատ ավելի լավ է ԱԺ-ում ունենալ իրեն սուր քննադատող ընդդիմություն, քան՝ աշխատել մենակով։ Սա ուղիղ ճանապարհ է իշխանության հանրային ոչլեգիտիմության ընկալման համար։ Եվ արտաքին աշխարհի համար նույնպես սա կդառնա կիսաիշխանություն։ Իշխանությունը սա լավ է հասկանում, բայց առ այս պահն անում է ամեն ինչ՝ լրիվ հակառակ, իր համար վատ ընթացք ունենալու համար։
    b.    ԲՀԿ-ի շուրջ զարգացումները վաղուց դադարել են ԲՀԿ-ի խնդիրը լինելուց։ Սա հասկանում են բոլորը։ ԿԸՀ-ում 4%-3.996% քաղաքական-տեխնիկական աճպարարությունը փոխեց ամբողջ ընտրությունների էությունը։ Միշտ այդպես է լինում՝ չնչին թվացող մանրուքը կարող է փոխել մեծ պրոցեսի էությունը։ ԲՀԿ-ի 0.004-ը հենց այդ չնչին-ամենամեծ գործոնն է։ Հիմա եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ։ Նույնիսկ ՔՊ-ում, պետական համակարգում, նույնիսկ Արևմուտքում, ցանկացած պահի այս հարցը շահարկվելու է ի վնաս Հայաստանի։
     
    3  Տնտեսություն
    a.    Իշխանությունը բոլորից լավ է հասկանում, որ ռուսական սահմանափակումներն ամիսների ընթացքում լրջագույն ազդեցություն են ունենալու Հայաստանի տնտեսության վրա։ Իշխանությունը և տնտեսվարողները շատ լավ գիտեն, որ սուբսիդիաները և եվրոպական այլընտրանքային շուկաները իրավիճակային PR-են և որևէ կապ չունեն տնտեսական իրականության հետ։ Ցանկացած իշխանություն պետք է փորձի լուծել Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի խնդիրը։ Դրա առաջին պայմանը Հայաստանում իշխանության կողմից գեներացվող հակառուսական հիստերիայի վերացումն է։ Ես վստահ եմ, որ իշխանությունը շատ լավ հասկանում է տնտեսական ռիսկերը, բայց թե ինչո՞ւ չի գնում անհրաժեշտ պարզ քայլերի, չեմ հասկանում։
     
    4  Ադրբեջան, Թուրքիա
     
    a.    Այս երկու պետություններում նույնպես ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները։ Ադրբեջանը կոշտ և առանց ձևականությունների սրելու է իր պահանջները։ Դա չի անելու TRIPP-ի զոնայում՝ Թրամփի սահմանած խաղաղությանը չվնասելու համար։ Դա անելու է այլ հատվածներում, և հայ ժողովուրդը հանկարծ հասկանալու է, որ Հայաստանի մյուս հատվածները և ադրբեջանական մյուս պահանջները չեն մտնում Թրամփի խաղաղության երաշխիքների մեջ։ Դժվար չէ հաշվարկել ընդամենը 2-3 ամսվա զարգացումները՝ այս ներքին մթնոլորտով, այս լեգիտիմության ԱԺ-ով, և այս տնտեսական իրավիճակով։ Սա մի զարգացում է, որն առաջին հերթին չի բխում իշխանության շահերից։ Այդ դեպքում ինչո՞ւ է իր քայլերով գնում այդ ընթացքին։
    Հայաստանում չկա ընկալում, որ մենք շատ փոքր և վտանգավոր, բայց ընդհանուր նավի մեջ ենք, որը մտել է վտանգավոր մի փոթորկի մեջ։ Ինչո՞ւ չեն հասկանում, որ իշխանական հատվածն ու ընդդիմադիր ընտրազանգվածները տարբեր «նավերով» չեն ընթանում այս ամենի միջով, և սպառնալի զարգացումները կոլապսի են բերելու մեր ամբողջ երկիրը՝ իր բոլոր բնակիչներով։ Հայաստանն այլևս չունի որևէ ստրատեգիական խորություն՝ խուսանավելու համար։ 
     
    Վահե Հովհաննիսյան
    Այլընտրանքային նախագծեր խումբ
     
     

  • Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բ…

    Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
  • У правящей команды есть несколько сценариевНаши источники во власти утверждают, …

    У правящей команды есть несколько сценариев
    Наши источники во власти утверждают, что за внешне победными настроениями скрывается обеспокоенность представителей правящей силы. По их словам, многие не представляют себе управление страной в ближайшие пять лет без парламентского большинства в 3/5 голосов. С одной стороны, тревогу вызывают радикальные настроения в оппозиционном лагере. Накануне представители партии «Процветающая Армения» заявили, что выведут людей на улицы, если ЦИК не проведет переголосование и намеренно оставит ППА «за бортом» парламента. С другой стороны, правящую команду беспокоит возможный кризис государственного управления.
    Читать по ссылке
  • Ինքս երկու անգամ հեռացված լինելով երկու համալսարաններից քաղաքական հայացքներիս հա…

    Ինքս երկու անգամ հեռացված լինելով երկու համալսարաններից քաղաքական հայացքներիս համար (ԵՊՀ, 2009 թ. եւ Սլավոնական, 2016թ.), ես համերաշխությունս եմ եմ հայտնում նույն պատճառով վերջերս ԵՊՀ-ից վտարված Անուշ Սեդրակյանին։ Չկիսելով տիկին Սեդրակյանի քաղաքական հայացքները, այնուամենայնիվ անընդունելի եւ հակաժողովրդական եմ համարում նման «վհուկների որսը», հատկապես պետական համալսարանում։ Սա եւս մի ապացույց է նրա, որ փաշինյանական իշխանությունն արագ ձեռք է բերում «նախկին» ռեժիմների բոլոր ավտորիտար հատկանիշները, օրեցօր հեռանալով ազգային շահերի ու եվրոպական արժեքների օրակարգից։

  • Это был тот случай, когда победа была объявлена с «лицом панихиды» у всей команд…

    Это был тот случай, когда победа была объявлена с «лицом панихиды» у всей команды «Гражданского договора» и лично у Никола Пашиняна. Об этом в беседе с журналистами заявил второй президент Армении Роберт Кочарян.
    По словам политика, правящая партия пыталась предпринять очередной блеф, думая, что они смогут повлиять на последующие подсчёты.
    «И то странное поведение, которое продемонстрировала также Центральная избирательная комиссия в течение ночи, прекращая прямые трансляции и даже периодически начал подвергаться сбою их сайт.
    Пытались в течение ночи сделать всё, чтобы «нарисовать» желаемую ими убедительную победу.
    Но конечно, картина совершенно иная. Я даже убежден, что как минимум около 10% они разными уловками добавили», — отметил Роберт Кочарян.
    Подписаться на Анив Армения

  • Сегодня ожидается тёплая погода без осадков. Завтра с районов Чёрного моря начн…

    🌞 Сегодня ожидается тёплая погода без осадков.
    ▫️ Завтра с районов Чёрного моря начнёт поступать активный циклон. Временами ожидаются осадки, а температура воздуха понизится на 4–5 градусов.
    Гагик Суренян