⚖️ ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանի արարքին տրված իրավական գնահատականը փոփոխվել է և կայացվել է մեղադրական վերդիկտ։ Այս մասին հայտնում է ԲԴԽ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
🗣 «Դատարանը գտել է, որ մեղադրյալ Աշխեն Մնացականի Ալեքսանյանին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին»,- գրել է Խաչատրյանը։
📌 Ալեքսանյանի խափանման միջոց կալանքը մնացել է անփոփոխ։
👩⚖️ Դատարանը արդարացրել է ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակից Աշխեն Ալեքսանյանին՝ մեղսագրվող պետական դավաճանության հոդվածով (Քր. օրենսգրքի 418-րդ հոդված)՝ հայտնում է նրա պաշտպան Աբգար Պողոսյանը։ 💬 «Ըստ դատարանի՝ Ալեքսանյանի գործողություններում առկա էր ՀՀ Քր Օր.-ի 441…