Blog

  • Սիրելի՛ հայրենակիցներ, Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցո…

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    📌 Ապրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը։
    📌 Առաջիկա խորհրդարանական ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարելու է Հրաչյա Ռոստոմյանը։ Մարզային գրասենյակների հետ աշխատանքը կանոնակարգելու է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արմեն Մանուկյանը, իսկ Երևան քաղաքի կառույցների աշխատանքը համակարգելու է Երևանի քաղաքապետարանի «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։
    📌 Հանրության հետ կապերի, ԶԼՄ-ների հետ աշխատանքը համակարգելու եմ ես ՝ Իվետա Տոնոյանս։ Մեր շփումը քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ լինելու է բաց, թափանցիկ և մշտական։
    📌 Թիմում և շտաբային աշխատանքներում ներգրավված են լինելու տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ, անկուսակցական անձինք, տարբեր ոլորտների հեղինակավոր մասնագետներ, հանրային գործիչներ։
    📌Միասին մուտք ենք գործում անչափ պատասխանատու փուլ՝ վստահ լինելով, որ համակարգված աշխատանքը, հստակ տեսլականը և ուժեղ թիմը կարող են բերել Հայաստանի համար իրական փոփոխություններ։
    Իվետա Տոնոյան

  • Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաներին ու նրանց զգացմունքները. Չախոյանը հրապ…

    Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաներին ու նրանց զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը

    https://cdn4.telesco.pe/file/7737cc00db.mp4?token=pFrGhGFxa4suoHMTdz43xI5BYyFVpoW7UznFilBxrlkhJ3BBEIejgmnJncL_drLXZVvin8PLM038bGeRRGFO_emMQpn_7qjCBCM9VQ0F9XhGTBLBqo9ylWPSC9TJVwiegnBDn6XnVuv9_S4rM1meD-CJb5_8PN2ZGwaQm9PeABwh-nj8mtogpMzBrUj5sVyEJtxMyuyFqg7LkfA76EUHtUDHySHrXFz5pD6m1llDVDHcyt1pmCbwqT8oAWS4LXZvS5JrF4QrwWqj1XaxpwUF0sI0k6wRWzaGM7eBtWcYFlFwRdtlZG4MoERCtVFg01Z40BZEwBqFGROypVS0eclaeQ

  • Փաշինյանի արածի ի՞նչը ձեզ դուր չի գալիս. Թաթոյանը Վարդենիկի բնակչին պատմեց Փաշին…

    Փաշինյանի արածի ի՞նչը ձեզ դուր չի գալիս. Թաթոյանը Վարդենիկի բնակչին պատմեց Փաշինյանի լարած թակարդի մասին
    #CheckinՎարդենիկ #արդարությունըգալիսէ

  • Իրանական ժողովուրդներն ու նրանց տեղաբաշխումը…

    📌 Իրանական ժողովուրդներն ու նրանց տեղաբաշխումը

  • Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակՎերակենդա…

    Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ

    Վերակենդանացման բաժանմունքում երեք օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա պատանուն տեղափոխել են հիվանդասենյակ: Դավիթ Մինասյանի փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին նրան հետազոտում են, դեռևս բժշկական փաստաթղթերը չեն ստացել, բայց, ըստ Վարդուհի Էլբակյանի, իրենց տպավորությամբ, տղան վատ վիճակում է:
    «Եթե օրեր առաջ գլխացավ ուներ, ապա հիմա գլխապտույտներ ունի», — փոխանցեց փաստաբանը:
  • Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվոր…

    Ես զինվորների լողանալու հարցով ի պաշտոնե չեմ զբաղվում, տեղյակ չեմ, թե ո՞ր զինվորը երբ է լողանում: Դրանք զինվորական կարգապահության նախատեսված իրավակարգավորումներով լուծվող հարցեր են, մինչև հիմա որևէ խնդիր այդ հարցով չի եղել:
    Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյան

  • «Գումար, որը կարող էր ծախսվել ամերիկացիների առողջական խնդիրներով զբաղվելու վրա, …

    «Գումար, որը կարող էր ծախսվել ամերիկացիների առողջական խնդիրներով զբաղվելու վրա, հիմար Թրամփ»․հետևյալ գրությամբ հրթիռներն են արձակվել Իրանի կողմից «Ճշմարիտ խոստում» գործողության 98-րդ ալիքի շրջանակներում։ Թիրախավորվել են հրամանատարական, գործառնական, լոգիստիկ և արդյունաբերական-ռազմական ենթակառուցվածքները։
    Ըստ Iran War Cost Tracker-ի՝ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 42 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռազմական գործողությունների վրա

  • ՄԻՊ-ն ընդգծել է մարզային բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների սակավ լի…

    ՄԻՊ-ն ընդգծել է մարզային բնակավայրերում նախադպրոցական հաստատությունների սակավ լինելու խնդիրը
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • За 14 лет численность войск сократилась с 44000 до 14000.Об этом заявил в беседе…

    За 14 лет численность войск сократилась с 44000 до 14000.
    Об этом заявил в беседе с журналистами в парламенте 6 апреля депутат от правящей партии «Гражданский договор» Айк Саркисян.
    Telegram-канал: t.me/Armenian_Life

  • Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժող…

    Հայաստանի ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չի բացառում, որ ապագայում կարող է քննարկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հարցը՝ ընդգծելով, որ այդ որոշումը կախված կլինի երկրի շահերից։
    Անդրադառնալով լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է, որ Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, Քոչարյանը պատասխանեց․

    «Երբեք մի ասա երբեք։ Աշխարհը շատ անհանգիստ է։ Մեր երկրի անվտանգությունը, երկրի շահը պետք է թելադրեն մեր քայլերի հաջորդականությունը»։

    Նա ընդգծեց, որ Հայաստանի համար ՀԱՊԿ-ի հետ կապված հիմնական խնդիրն առնչվում էր ոչ թե Լեռնային Ղարաբաղին, այլ Հայաստանի սահմաններին։

    «ՀԱՊԿ-ի գործողությունները փորձ էր արվում կապել Լեռնային Ղարաբաղի վիճակի հետ, բայց Հայաստանի սահմանների հետ կապված ՀԱՊԿ-ը անելիք ուներ։ Չարեց, չէ՞։ Մեր խնդիրն առաջացել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակի հետ, և մենք երկու թե երեք անգամ դիմել ենք ՀԱՊԿ-ի աջակցությանը։ Այդ աջակցությունը, բացի բանավոր խոսքից, որևէ արդյունք մեզ համար չի տվել»,- ասաց Քոչարյանը։

    Նա հավելեց, որ հետագա որոշումները կախված կլինեն բացառապես Հայաստանի պետական շահերից։

    «Ինչ մեր երկրի շահը կթելադրի, այդպես էլ կշարժվենք»,- նշել է նա։