🔴Թեև ի սկզբանե նախատեսված էր, որ Իրան-ԱՄՆ հուշագիրը կստորագրվի Ժնևում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և ԻԻՀ խորհրդարանի փոխնախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի կողմից, սակայն վերջին պահին որոշումը փոխվել է և
այս գիշեր Իրանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռավար ձևաչափով ստորագրել են փաստաթուղթը: 📍Իրանական կողմը սա բացատրում է նրանով, որ «որքան բարձր է ստորագրման մակարդակը, այնքան մեծ է դրա խախտման գինը»:
📍Հուշագիրը ստորագրվել է անգլերեն և պարսկերեն տարբերակներով:
📍Փաստաթղթի «ճանապարհային քարտեզը» կարելի է բաժանել երկու փուլի.
🔴Ընթացիկ փուլում իրագործվող քայլեր.
🔹Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում:
🔹Իրանի ծովային շրջափակման վերացում և Հորմուզի նեղուցի բացում:
🔹Իրանի նավթային պատժամիջոցների փաստացի կասեցում՝ անխոչընդոտ արտահանումն ապահովելու համար։
🔹Իրանը միջուկային ոլորտում նոր գործողություններ չի ձեռնարկի, ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ չի սահմանի:
🔴Հետագա քննարկման ենթակա կամ վերջնական համաձայնագրից հետո իրագործվող հարցեր.
🔹Իրանը «ծառայությունների մատուցման» վճար է վերցնելու Հորմուզով անցման համար: Հարցը համակարգելու է Օմանի հետ: (
Օմանի դեմքը, երբ գլխին Հորմուզի կառավարում ընկավ):
🔹Իրանի սառեցված հաշիվներին հասանելիության ապահովում:
🔹Վերջնական համաձայնագրից հետո 30 օրվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերի դուրս բերում Իրանին հարակից տարածքներից (
Խոսքն ամենայն հավանականությամբ Պարսից ծոցից ռազմանավերի դուրսբերման մասին է , ոչ թե արաբական երկրներում ռազմաբազաների)։
🔹Իրանի համար 300 միլիարդ դոլարի ֆինանսավորման ապահովում։ Այս մասով ԱՄՆ փոխնախագահը Վենսը հայտարարել էր, որ սա լինելու է հիմադրամ, որը ֆինանսավորվելու է Պարսից ծոցի երկրների, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից (
եթե իսկապես այդպես է, փառահեղ է ստացվում. ԱՄՆ հարվածներին Իրանը պատասխանում է Պարսից ծոցի երկրներին հարվածելով, հետո Իրանի վերականգման գումարը տալիս են հենց այդ երկրները;Դ)։
🔹Վերջնական համաձայնության դեպքում՝ Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների,ՄԱԽ ԱԽ, ԱԷՄԳ բանաձևերի չեղարկում:
🔹Իրանի կողմից ուրանի հարստացման հարցի քննարկում, հարստացված ուրանի պաշարների՝ երկրի ներսում նոսրացում:
📌Եթե այս դրույթներն իսկապես կատարվեն և վերջնական համաձայնություն լինի, ստացվելու է, որ պատժամիջոցների չեղարկումից բացի, Իրանը ներդրումների հնարավորություն և Հորմուզի նեղուցով տարանցման համար վճար կարող է ստանալ, ինչը չկար նախքան պատերազմը: Սրա դիմաց Իրանը զիջում է միջուկային ոլորտում իր հավակնությունները:
📌Հուշագրում խոսք չկա Իրանի հրթիռային ծրագրի մասին, ինչը երկար ժամանակ եղել է ԱՄՆ պահանջներից:
📌Ամերիկյան կողմը փորձում է հուշագրի 1-ին կետը մեկնաբանել այնպես, թե Իրանը հանձն է առնում դադարեցնել աջակցությունը տարածաշրջանային դաշնակիցներին (Դիմադրության առանցքին), ինչը ևս ԱՄՆ մշտական պահանջներից էր: Սակայն տեքստի իրական ձևակերպումը հեռու է նման մեկնաբանությունից կամ առնվազն Իրանին թույլ է տալիս հակառակը պնդել։
📝Ամեն դեպքում այս ամենը դեռ պետք է վերջնական համաձայնեցվի և իրագործվի և դա կողմերի փոխադարձ անվստահության ու Իսրայելի «բզբզոցների» պայմաններում:
@IRI2day