Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 70 մլն 400 հազար եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանի Հանրապետությանը՝ ջրային ոլորտի բարեփոխման համար:
Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը:
«Ծրագրի տեսլականն է դիմակայուն ոռոգման և ջրամատակարարման համակարգերի ներդրումը, ինչը կնպաստի տնտեսական աճին, պարենային անվտանգությանը և տարածաշրջանային համաչափ զարգացմանը, կբարելավի ոլորտային կառավարման մեխանիզմները, կամրապնդի ինստիտուցիոնալ կարողությունները, կներդրվեն արդիական ենթակառուցվածքներ, կբարձրանա ծառայությունների ֆինանսական կայունությունը, կնվազեցվեն կլիմայական ռիսկերը։
Վարկային ծրագիրը բաղկացած կլինի ջրային ոլորտի բարեփոխում, գյուղական ջրամատակարարման և ջրահեռացման բարելավում, ոռոգման ենթակառուցվածքների և համակարգերի կառավարման արդիականացում, ծրագրի կառավարում բաղադրիչներից:
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի ջրի և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագիր․ 1-ին փուլ» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին: