⛪️ Կրոնական ազատության հարցերով զբաղվող միջազգային Forum 18 կազմակերպությունը հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների դեմ հարուցված քրեական գործը խախտում է Հայ առաքելական եկեղեցու՝ Սահմանադրությամբ պաշտպանված ինքնավարությունը։
📜 Forum 18-ը նշում է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները երաշխավորում են կրոնական կազմակերպությունների ինքնակառավարումը և արգելում պետության միջամտությունը նրանց ներքին գործերին։
🗣 Կազմակերպության հետ զրույցում կրոնական իրավունքի մասնագետ Իզաբելլա Սարգսյանը հայտարարել է, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու հիերարխիային, իսկ նման գործերը քաղաքացիական դատարաններում քննության առարկա չպետք է լինեն։
🏛 Forum 18-ը հարցեր է ուղարկել մի շարք պետական մարմինների, սակայն չի ստացել բովանդակային պատասխաններ.
Գլխավոր դատախազությունը չի պատասխանել, թե ինչու է քրեական հետապնդում սկսվել եկեղեցու ներքին որոշման համար և ինչպես է երաշխավորվում դրա քաղաքական չեզոքությունը։
Քննչական կոմիտեն հրաժարվել է պատասխանել՝ հղում անելով նախաքննության գաղտնիությանը, իսկ քաղաքական դրդապատճառների հարցը հայտարարել է իր իրավասությունից դուրս։
Քննիչ Արա Ավագյանը հրաժարվել է մեկնաբանություններից՝ հեռախոսազրույցն ավարտելով «Ոչինչ մի հարցրեք։ Ցտեսություն» արտահայտությամբ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնել է, որ չի կարող միջամտել ընթացիկ դատական վարույթին և չի մեկնաբանել գործի էությունը։
https://civilnet.am/hy/news/1013400
🏛️ Նոր նշանակումներ Ազգային ժողովում։ 👤 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականներ են նշանակվել Գրետա Զորունցը և Արման Բարխուդարյանը։ 📌 ԱԺ նախագահի օգնականներ են նշանակվել Լուսինե Բեկչյանը և Էլինա Իշխանյանը։
Սիրանուշ Ադամյան Կրոնական ազատության հարցերով զբաղվող Forum 18 միջազգային դիտորդական կազմակերպությունը…
Թողնել պատասխան