📱 Կառավարությունը ցանկանում է ստեղծել բջջային հեռախոսների IMEI շտեմարան․ վտանգների մասին ահազանգում են մասնագետները
Կառավարությունը 2026թ․ հունիսի 25-ի նիստում հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին, որը նախատեսում է ներդնել բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների (IMEI) վերահսկման մեխանիզմներ, ստեղծվելու է շտեմարան։ Մասնագետները նշում են, որ փաթեթը ոչ միայն չպարզաբանված հարցեր է առաջացնում տվյալների պաշտպանության տեսանկյունից, այլև կարող է քաղաքական հակառակորդներին և քննադատող լրագրողներին թիրախ դարձնել։
Փոփոխություններով հնարավորություն կտրվի վերահսկել բջջային հեռախոսների IMEI կոդերը, քանի որ գործող կարգավորումներով նման վերահսկողություն չկա։ Կառավարության հիմնավորումն այն է, որ Հայաստան կարող են ներմուծվել չմաքսազերծված կամ կեղծ, ինչպես նաև փոփոխված IMEI կոդերով հեռախոսներ, ինչը վնասում է պետությանը՝ առաջացնելով հարկային կորուստներ, խաթարելով արդար մրցակցությունը և մեծացնելով տեխնիկական ու անվտանգության ռիսկերը։
📌 Տեղեկատվության անվտանգության մասնագետ Արթուր Պապյանը նշում է, որ առաջին հայացքից տեխնիկական ու անմեղ նախագիծ է՝ «պայքար ստվերի դեմ», «հեռախոսների գողության կանխում», սակայն իրականում մտահոգիչ է։
Մասնագետի փոխանցմամբ՝ ստեղծվելու է մի հսկա բազա, որտեղ կապվելու են անձի անձնագիրն ու անձնական տվյալները, IMEI–ը և բոլոր SIM/eSIM քարտերը։

«Սա պարզապես հարկային գործիք չէ, սա պետությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի տեսնել, թե ով, որ սարքով և երբ է ակտիվանում ցանցում»
,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Արթուր Պապյանը։
🔗 Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ