Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով։
ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ալիկ Ալեքսանյանի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:
Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ