Օպերատիվ տեղեկությամբ՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի մարդիկ 2024…

Օպերատիվ տեղեկությամբ՝ դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութի մարդիկ 2024-ից ՀՀ-ում չեն. Նիկոլ Փաշինյան
🗣 «Ես կարծում եմ, որ մենք անձանց շրջանակը մոտավոր պարզաբանել ենք, ըստ էության, այն անձինք, որոնք, մենք կարծում ենք, որ այդ տեսանյութում են, նրանք 2024թ. Հայաստանում չեն։ Սա բայց օպերատիվ տեղեկություն է, որովհետև մենք ապացույց չունենք։
📌 Ավելին՝ նախկինում, մեծ հավանականությամբ, նրանք այլ գործերով մեր հետաքրքրության տիրույթում են եղել: Մասնավորապես՝ հնարավոր է ապօրինի վարձկանության տրամաբանության մեջ գտնվող անձինք լինեն իրենք, սա ընդամենը օպերատիվ տեղեկություն է»,- ասուլիսին ասել է վարչապետը: |azatutyun.am|
Նախաձեռնվել է քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից սպանության նախապատրաստության, համակարգչային սաբոտաժ կատարելու և հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով