Blog

  • Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել Մոլդովայի հետ Ռումինիայի մ…

    🇷🇴🇲🇩 Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը կողմ է քվեարկել Մոլդովայի հետ Ռումինիայի միավորմանը
    Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Պատգամավորների պալատը, կողմ է քվեարկել Ռումինիայի և Մոլդովայի միավորման վերաբերյալ «S.O.S. Romania» կուսակցության օրինագծին։ Այդ մասին նշվում է այդ երկրի խորհրդարանի պաշտոնական կայք էջում։   
    Ինչպես նշում են ռումինական լրատվամիջոցները, օրինագծի նկատմամբ գործարկվել է, այսպես կոչված, «լուռ ընդունման» գործընթացը։ Այն ենթադրում է, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք 45 օրվա ընթացքում չեն քննարկվել և չեն մերժվել խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ, ավտոմատաբար համարվում են ընդունված։

    «Ռումինիայի խորհրդարանը որոշում է կայացնում Մոլդովայի Հանրապետության հետ միավորվելու մասին։
    Ռումինիայի խորհրդարանը լիազորում է երկրի կառավարությանը անհապաղ, շտապ կարգով բանակցություններ սկսել Քիշնևի իշխանությունների հետ՝ Մոլդովայի Հանրապետության հետ միավորումը վերջնական ձևակերպելու նպատակով»

    ,- ասված է փաստաթղթի երկրորդ և երրորդ հոդվածներում։ Հիմա այս օրինագիծը կներկայացվի Սենատի քննարկմանը։
    ❗️Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն 2026 թվականի հունվարին բացահայտ հայտարարել էր Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման օգտին։

    «Եթե մենք հանրաքվե կազմակերպենք, ապա ես կքվեարկեմ Ռումինիայի հետ միավորվելու օգտին»

    ,- բրիտանական The Rest is Politics փոդքասթին տված հարցազրույցում ընդգծել էր նա:
    🗣 Սանդուն բազմիցս մեղադրել է Մոսկվային Մոլդովայի ներքաղաքական գործերին միջամտելու փորձերի համար։

    «Տեսեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Փոքր երկրի համար, ինչպիսին Մոլդովան է, գնալով ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարություն, որպես ինքնիշխան պետություն և, իհարկե, դիմակայել Ռուսաստանին»

    ,- նույն փոդքասթի ժամանակ նշել էր նա։

  • Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատ…

    Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ Սևաստոպոլի նահանգապետի հետ համատեղ որոշում է կայացվել տարածաշրջանային արտակարգ դրություն հայտարարելու մասին։
    Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
    Ակսյոնովի խոսքով՝ արտակարգ դրության ռեժիմը թույլ է տալիս առավելագույն օպերատիվ կերպով լուծել խնդիրները՝ «բնակչության կենսապահովման համար կարևոր բոլոր ոլորտների կայուն գործունեությունը կազմակերպելու» նպատակով։
    Ամռան սկզբից Ղրիմը վառելիքի ճգնաժամ է ապրում, որը վերջին օրերին սրվել է, այդ թվում՝ Սևաստոպոլում, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով։
  • ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունըՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ն…

    🚨 ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունը

    ՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ներկայացնող Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, իր գնահատմամբ, ձևավորվել է մեկ քաղաքական ուժի կողմից, ինչը խնդիր է ստեղծում դատարանի անաչառության տեսանկյունից։
    Փաստաբանը, սակայն, նշել է, որ նույնիսկ այդ դեպքում դատարանի որոշում ունենալն ավելի լավ է, քան ընդհանրապես որոշում չունենալը, և հայտնել է, որ ակնկալում է՝ ՍԴ-ն առնվազն մասնակիորեն կբավարարի դիմումները։
    aravot.am | @aravot
  • Լիբանանի կառավարությունը պետք է վերանայի իր ընթացքը և ձեռնպահ մնա ԱՄՆ-ի և Իսրայե…

    🔹Լիբանանի կառավարությունը պետք է վերանայի իր ընթացքը և ձեռնպահ մնա ԱՄՆ-ի և Իսրայելի շահերին ծառայող որոշումներ ընդունելուց, ասել է «Հեզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմը
  • Бедствие на улице СарменаУже больше недели наши земельные участки, растения, дво…

    Бедствие на улице Сармена
    Уже больше недели наши земельные участки, растения, дворы и сама улица буквально засыпаны вот такими пенопластовыми шариками.
    Убирать их бесполезно — через несколько секунд они снова накапливаются и проникают в наши дома через окна и двери.
    Публикую это, чтобы отправить в мэрию, где вместо того, чтобы заниматься взаимными разборками, обязаны выяснить причину происходящего и положить этому конец.
    Но уже больше недели я слышу только жалобы соседей, а проблема так и не решается. С каждым днем этих шариков становится всё больше.
    Если вдруг по ошибке окажетесь у нас, знайте: мы — жители дома № 78 по улице Сармена.
    Пишет Сюзанна Степанян.
    t.me/yerevancommunity
    ⭐️ Если у вас оформлен Telegram Premium, поддержите наш канал по ссылке.

  • Глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен на следующей неделе посетит Армению, а т…

    🇦🇲🇪🇺🇦🇿Глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен на следующей неделе посетит Армению, а также Азербайджан, сообщает Reuters со ссылкой на заявление ЕС.
    @KarabakhRecords → подписаться на канал

  • ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀիմնադրամի Հոգաբարձուների խորհ…

    ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
    Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի` հունիսի 26-ին հրավիրված նիստում անցկացվեց ռեկտորի մրցութային ընտրությունը:
    Հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Ադամյանի գլխավորությամբ անցկացված նիստին ներկա էին խորհրդի բոլոր 20 անդամները։
    Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ (19 կողմ, 1 անվավեր) ԵՊԲՀ ռեկտոր ընտրվեց թեկնածու, պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը:
    Պրոֆեսոր Մուրադյանը բժշկական կադրերի 100-ամյա դարբնոցի 22-րդ ռեկտորն է:
    Հիշեցնենք, որ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը մայիսի 27-ին, սահմանված ընթացակարգի համաձայն, հայտարարել էր բաց մրցութային ընտրություն ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնի համար:

  • Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցա…

    Ոստիկանը ձեռքերով և ոտքերով հարվածել է քաղաքացուն՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ․ ՔԿ
    📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
  • Суд смягчил ограничения административного надзора в отношении иерея Гарегина Ар…

    ⛪️️️ Суд смягчил ограничения административного надзора в отношении иерея Гарегина Арсеняна

    Суд смягчил ограничения административного надзора, действующие в отношении главы канцелярии Арагацотнской епархии ААЦ, настоятеля церкви Сурб Геворк в Мугни иерея Гарегина Арсеняна.
    Решением суда ему разрешено посещать церковь Сурб Геворк в Мугни, исключив контакты с другими священнослужителями.
    Судья Давид Дабагян также разрешил иерею Гарегину Арсеняну совершать богослужения — с соблюдением тех же ограничений.
    @alphanewsam
    Подписка на Alpha News
    ВК Дзен Сайт TikTok FacebookInstagramYouTube X/twitter

  • Իսրայելի կառավարությունը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որից հետ…

    📌 Իսրայելի կառավարությունը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որից հետո այն կարող է դրվել քվեարկության Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում։
    📌 Նման նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը՝ նշելով, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային բանաձև ներկայացնել կառավարություն։
    👉 ԱՎԵԼԻՆ