💬 ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող կենդանիները գտնվել են լավագույն պայմաններում, իսկ դրանց պահպանման համար առկա են եղել անհրաժեշտ թույլտվությունները։
🗣 Այդ մասին լրագրողներին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
🔸 «Հայաստանում լավագույն, թերևս, պայմաններն են ապահովված եղել այն կենդանիների համար, որոնք այդտեղ՝ այդ վայրում, պահվել են։ Կադրերում երևում են, Գագիկ Ծառուկյանն ունեցել է բոլոր թույլտվությունները, բոլոր տեսակի մասնագետների առկայությունը եղել է»,- նշել է ԲՀԿ խոսնակը։ |civilnet.am|
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր, որոնք տեղափոխվել են Կենդանաբանական այգի։