Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մա…

‼️ Այսօր Անկարայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը:

🗣 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին հայտարարել է, որ եվրոպական երկրները «ապշեցուցիչ» չափով ավելացրել են պաշտպանական ծախսերը, ինչը պայմանավորված է ոչ միայն 2022-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ մտահոգությունների կտրուկ աճով, այլ նաև այդ հարցում Թրամփի «չափազանց վճռական» մոտեցմամբ։
🇺🇸🇹🇷 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ հայտնել էր, որ գագաթնաժողովին մասնակցում է միայն քանի որ Էրդողանն է հրավիրել, նախ կհանդիպի Թուրքիայի նախագահի հետ, ինչից հետո երեկոյան կմիանա ռազմական դաշինքին անդամակցող երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Ավելի վաղ տարբեր աղբյուրներ հայտնել էին, որ ԱՄՆ-ն պատրաստվում է F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային: |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով