🔹Հնարավոր է՝ մարդիկ փոխեն իրենց կարծիքը տեսնելով, որ լավ Սահմանադրություն է։ Ես ոչինչ չեմ բացառում։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են Ալիևի պահանջով Սահմանադրություն եք փոխում, ասել է Սրբուհի Գալյանը
📌«Մեր ցանկությունն է չշարունակել կոնֆլիկտի տրամաբանությունը։ Երբ ասում ենք Անկախության հռչակագիր, ես հասկանում եմ, որ հուզումներ են առաջանում մարդկանց մոտ, բայց ես խիստ կասկածում եմ, որ բովանդակային առումով շատերը պատկերացնում են, թե ինչի մասին է խոսքը, մարդիկ կան, որ մտածում են մենք Անկախության հռչակագիրը պատմության էջերից ջնջում ենք, բայց դա անհնար է, դա մեր պատմության մի մասն է, դա ազդարարել է մեր պետության ստեղծումը»,-նշել է նա։
🔹Ժողովուրդը քվեարկել է մեր նախընտրական ծրագրին կողմ, որի մաս է կազմում նաև նոր Սահմանադրության ընդունումը, մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, բայց ունենք կայուն մեծամասնություն, Հանրայինի եթերում ասել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ պատասխանելով…