«Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկում ջրից ու ի վերջո սատկում է։
Սա կոչվում է «եռացող ջրի գորտի» կամ «boiling frog»-ի փոխաբերություն։ Այն Նիկոլ Փաշինյանի Հայաստանի մասին է։
Այն, ինչ կարող էր անհավանական թվալ ընդամենը մի քանի տարի առաջ, այժմ դարձել է սովորական։ Հակազդեցություն չկա, «գորտը մնում է եռացող ջրում»։
Նիկոլ Փաշինյանը այս փոխաբերական ջուրը եռացրել է կամաց-կամաց՝ ոչ միանգամից։
Սկզբում «Արցախը Հայաստան էր և վերջ», «բանակցում էր սեփական կետից»։
Հետո «կամավորական ջոկատներ էր կազմում, հրամանատար ընտրում», որ հաղթի պատերազմում։
Հետո կարգավիճակի նշաձողն էր իջեցնում, որ միջազգային լայն կոնսոլիդացիա լինի։
Շարունակվեց։
Սեփական ձախողումների ամբողջական վերագրում բոլորին, ոչ թե աղետի սթափ վերլուծություն ու դասեր։
Արցախի կորուստ, դրա որակում «Հայաստանի իրական անկախության օր» և աննախադեպ հրավառություն Երևանի կենտրոնում։
Մեղադրանքներ Արցախի սովահար ժողովրդին, որ «չեն կռվել»։ Ատելության արշավ արցախցիների դեմ։
Եռաբլուրում որդեկորույս ծնողների ձերբակալում։
Հիշատակի օրերին պետական այրերի Եռաբլուր չայցելելու նոր ավանդույթ։
Հայոց պատմության արհեստական վերաձևում Հայաստանի պատմության։
Հայոց եկեղեցու դեմ հարձակում, հոգևորականների բանտարկություններ՝ ի հեճուկս Սահմանադրության, բարոյականության և օրենքների։
Արարատի հեռացում երկիր մուտքի դրոշմակնիքից, անգամ՝ Խոր Վիրապի ավանդական հետնապատկերից։
Ինքնիշխանության բղավոցներով Սահմանադրության փոփոխության հանձնառություն՝ Ալիևի պահանջով։
Արցախի զոհաբերում, որ ճանապարհ չտա։ Ճանապարհի (կամ միջանցքի) տրամադրում առանց Արցախի։
Ցեղասպանության պատասխանատվության մեղսագրում զոհին։
Բաքվում հայ գերիների առկայության նորմալացում, մեղադրանքներ անգամ գերիներին։
Իրավապահ համակարգի ու դատական իշխանության գործիքայնացում և այլն, և այլն»։
https://civilnet.am/hy/news/1011617?fbclid=IwdGRleARmVqRleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZAo2NjI4NTY4Mzc5AAEe3PAXRLqupJnrzz07l1sw3BTvgiACgIBvsGGBXqYSLFcyhZdSwJ-2ouZUKUk_aem_qkDiNVfYQ2KxfvWKCyu8aA
Երբ գորտին դնում են ջուրը, աստիճանաբար այն եռացնում, նա չի զգում դա և չի ցատկում ջրից ու ի վերջո սատկում է։ Սա կոչվում է «եռացող ջրի գորտի» կամ «boiling frog»-ի…