Blog

  • 30 марта в МИД России была вызвана временная поверенная в делах Британии в Росс…

    ⚡️ 30 марта в МИД России была вызвана временная поверенная в делах Британии в России Д.Долакиа, которой заявлен решительный протест в связи с вскрывшейся информацией о том, что один из дипломатических сотрудников британского посольства при получении разрешения на въезд в нашу страну указал о себе заведомо ложные сведения.
    Тем самым он нарушил пункт 2 статьи 26 Федерального закона «О порядке выезда из Российской Федерации и въезда в Российскую Федерацию» от 15 августа 1996 года № 114-ФЗ.
    ❗️ Российскими компетентными органами получены также сведения, указывающие на принадлежность этого сотрудника к спецслужбам Британии, и выявлены признаки проведения им разведывательно-подрывной работы на территории нашей страны.
    В связи с нарушением российского законодательства и в соответствии со статьёй 9 Венской конвенции о дипломатических сношениях 1961 года британская сторона была проинформирована об отзыве аккредитации данного лица.
    Британской стороне было указано, что ранее выявленные факты подачи некоторыми британскими дипломатами заведомо ложных сведений о себе уже становились основанием для нашей жёсткой реакции, а также адресован призыв довести до Лондона настоятельную рекомендацию британским подданным, тем более сотрудникам посольства, при подаче визовых заявок сообщать только достоверную информацию о своём прошлом.
    ☝️ Особо было подчёркнуто: в Москве не потерпят деятельности на территории России незаявленных сотрудников британских спецслужб, и наша бескомпромиссная линия в данном вопросе будет и впредь формулироваться в соответствии с интересами национальной безопасности.
    Кроме того, дано предупреждение, что, если Лондон пойдёт на эскалацию, российская сторона незамедлительно даст необходимый ответ. @armnewz

  • Պապոյանը ստաբիլ ա՝ ինքը խաբում էր երբ ՀՀԿ անդամ էր, խաբում էր նաև հիմա, երբ ՔՊ …

    💡 Պապոյանը ստաբիլ ա՝ ինքը խաբում էր երբ ՀՀԿ անդամ էր, խաբում էր նաև հիմա, երբ ՔՊ անդամ է
    🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

  • Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է։ Այս մասին հայ…

    🇮🇷 Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին սպանվել է։ Այս մասին հայտնել է ԻՀՊԿ-ն։
    @armgeopolitic

  • Ամերիկյան համալսարանն անցել է առցանց ուսուցման՝ պատճառաբանելով Իրանի կողմից տարա…

    Ամերիկյան համալսարանն անցել է առցանց ուսուցման՝ պատճառաբանելով Իրանի կողմից տարածաշրջանի ամերիկյան համալսարանների նկատմամբ սպառնալիքները

    «Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա», — ասված է բուհի հայտարարությունում։
  • Украина на грани финансовой катастрофы, — украинские СМИ.Через 2 месяца у могут …

    ⚡️🇺🇦Украина на грани финансовой катастрофы, — украинские СМИ.
    Через 2 месяца у могут возникнуть проблемы с финансированием военных и гражданских расходов.
    Чтобы дожить до кредита ЕС, Украине нужен работающий парламент, а без него можно не дотянуть до июня, пишут местные СМИ.
    🚩SisMasis〽️ Подписатья в MAX

  • Армения за последние 3 года экспортировала более 88 млн литров питьевой воды, со…

    🖊Армения за последние 3 года экспортировала более 88 млн литров питьевой воды, сообщили в Министерстве экономики РА.

  • «Չե՞ք հոգնել», «Իիի՛». Չեքիջյանը՝ Փաշինյանին ևս մեկ երաժշտական կատարում ներկայաց…

    «Չե՞ք հոգնել», «Իիի՛». Չեքիջյանը՝ Փաշինյանին ևս մեկ երաժշտական կատարում ներկայացնելուց առաջ
    🎞 ԴԻՏԵԼ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
  • Ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է գրազ գալ, որ…

    🟨 Ռուսաստանցի օլիգարխի զարմիկը հրապարակավ հայտարարել է, որ պատրաստ է գրազ գալ, որ ընտրություններից հետո իրենց ձայները տալու են Սամվել Կարապետյանին՝ որպես ՀՀ հաջորդ վարչապետ։
    ▫️Հրապարակային ընդունում եմ գրազի առաջարկը և պնդում, որ ընտրություններից հետո, անկախ արդյունքներից, ուզում է՝ 100% քվե հավաքեն, իրենց ձայները տալու են ոչ թե Կարապետյանին, այլ ուրիշ մարդու․ գրազ եմ գալիս 1 միլիարդ դոլարի վրա։
    Ռուբեն Ռուբինյան

  • Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից …

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը իր անկախությունից ի վեր առաջին անգամ ունի Ադրբեջանի հետ հաստատված խաղաղություն՝ շեշտելով, որ 2025 թվականի օգոստոսին նախորդած շրջանում երբեք խաղաղություն չի եղել
    Փաշինյանն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

    «Պատերազմի եռագլուխ Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան կուսակցությունը փորձում է համոզել, թե 2024-2025 թվականից առաջ, նաև 2018 թվականից առաջ մենք ունեցել ենք խաղաղություն։
    Իհարկե, այս պնդումը ցինիկ սուտ է հենց թեկուզ այն փաստի բերումով, որ ընդհանրապես անկախությունից ի վեր և 1994 թվականի հրադադարից հետո էլ մենք ամեն տարի ունեցել ենք զոհեր և վիրավորներ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով։ Ընդ որում, զոհերը հարյուրավոր են, վիրավորների թիվն էլ էականորեն ավելի մեծ է։ Սա, թերևս, նրանց պատկերացումն է խաղաղության մասին, որ ամեն տարի շարունակաբար մենք ունենանք զոհեր, իսկ մեր պատկերացումը հակառակն է, որ խաղաղություն նշանակում է զոհերի և վիրավորների բացակայություն, խաղաղություն նշանակում է ընդհանրապես որևէ լարվածության բացակայություն։
    Նախորդող շրջանում մենք, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ունեցել ենք փոխհրաձգություններ, պարբերաբար եղել են դիպուկահարների մարտեր, դիպուկահարների մինի պատերազմներ։ Բայց այստեղ շատ կարևոր է արձանագրել նաև, թե այդ իրավիճակը և մեծ պատերազմի հետ հարաբերությունները ի՞նչ են եղել և ի՞նչ են նշանակել։ Իմ ասածն այն է, որ մենք նախորդող շրջանում երբեք չենք ունեցել խաղաղություն, այլ ունեցել ենք պատերազմի հետաձգում»,- մանրամասնել է Փաշինյանը։

    Նրա խոսքով՝ կարևոր է արձանագրել նաև, թե ինչպես և ինչի հաշվին է եղել պատերազմի հետաձգումը։

    «Դա էլ, ըստ էության, գին է ունեցել, որով մենք վճարել ենք։ Իսկ պատերազմի հետաձգման համար մենք վճարել ենք Հայաստանի անկախությամբ, ինքնիշխանությամբ, պետականությամբ, Հայաստանի քաղաքացիների բարեկեցությամբ և տնտեսական զարգացմամբ։ Նաև սա է պետք արձանագրել, որ այդ վճարամիջոցն արդեն սպառվել էր 2016 թվականին, երբ տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը։ Ոչ միայն տեղի էր ունեցել քառօրյա պատերազմը, այլև բանակցային սեղանին դրվել էր բոլորովին այլ տրամաբանություն, որը հօդս էր ցնդեցրել Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի բոլոր պատկերացումները։ Նրանք, ովքեր կփորձեն վիճարկել այս պնդումը, ես հղում կանեմ արդեն իսկ հրապարակված և բոլորին հայտնի Սերժ Սարգսյանի՝ 2016 թվականի օգոստոսի նամակին»,- ասել է վարչապետը։

    Փաշինյանի խոսքով՝ իր հայտարարությունը, որ նախորդ շրջանում երբեք խաղաղություն չի եղել, իսկ հիմա խաղաղություն է հաստատված, հիմնավորում է նրանով, որ 2025 թվականն առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ փոխհրաձգության հետևանքով Հայաստանը չի ունեցել զոհեր և վիրավորներ։

    «Իսկ գործնականում մենք զոհեր և վիրավորներ չենք ունեցել 2024 թվականի փետրվարից։ Այսինքն, վերջին նման դեպքն արձանագրվել է 2024 թվականի սկզբին»,- նշել է նա։

    ՀՀ վարչապետը շեշտել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ոչ թե ստորագրված, այլ նախաստորագրված է, սակայն հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունն արդեն իսկ դե յուրե ամրագրում ունի։

    «Դե յուրե ամրագրումը 2024 թվականին երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կողմից ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգի ընդունումն է, որն ընդունվելուց հետո երկու երկրներում համապատասխան ընթացակարգերով վավերացվել է՝ ստանալով բարձրագույն իրավաբանական ուժ։ Այդ փաստաթղթում է, որ Ալմաթիի հռչակագիրն արձանագրված է որպես երկու երկրների միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։ Եվ սա ունի դե յուրե բարձրագույն նշանակություն երկու երկրներում։ Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար դե յուրե բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթղթով ճանաչել են, որ անկախ Հայաստանը իր տարածքով նույնական է Խորհրդային Հայաստանի հետ, և անկախ Ադրբեջանը իր տարածքով նույնական է Խորհրդային Ադրբեջանի հետ։ Սա է խաղաղության հիմքը, և սա ունի երկու երկրներում բարձրագույն իրավաբանական ուժ։ Եվ ահա այս տրամաբանությունից շեղվելը, ինչ ուղղությամբ տանում է պատերազմի Քոչարյան-Կարապետյան-Ծառուկյան եռագլուխ կուսակցությունը, միանշանակ և աներկբա նշանակում է պատերազմ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE
  • Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով…

    Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ հասել է խաղաղության։

    «Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին… մենք հասել ենք խաղաղության, և ազատ, ժողովրդավար, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ՝ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,- եզրափակել է Փաշինյանը։

    «Խաղաղություն», թե խաղաղություն. վարչապետի անդրադարձը https://www.youtube.com/live/rk1IPXIB3wQ?si=3_Xg_awOR5OhXopE