Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունը բազում զոհերի և զոհողությունների գնով հասել է ոչ թե պատերազմի հետաձգման, այլ հասել է խաղաղության։«Մեր խոնարհումը մեր բոլոր ընկած եղբայրներին… մենք հասել ենք խաղաղության, և ազատ, ժողովրդավար, զարգացող, բարեկեցիկ, ինքնիշխան Հայաստանը նրանց հիշատակը հարգելու բարձրագույն միջոցն է։ Դրանից ավելի մեծ գնահատական նրանց զոհողություններին մենք չենք կարող մատուցել։ Եվ ուրեմն խաղաղությունն այսօր արդեն դե յուրե հաստատված է, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է տեր կանգնի իր խաղաղությանը, որովհետև սա իր խաղաղությունն է, իր ստեղծած խաղաղությունն է, որովհետև այդ խաղաղության վրա աշխատել է, այդ արդյունքին հասել է իր ընտրած իշխանությունը։ Իշխանությունը խաղաղություն հաստատելու հարցը համարել է առաջնահերթություն՝ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ժողովրդի տված պատգամին հավատարիմ մնալով, ժողովրդի ասած խոսքին հասու լինելով, ժողովրդի ասած խոսքը լսելով և այն իրականացնելով։ Եվ ուրեմն գալիս է ժամանակը, և այդ ժամանակը 2026 թվականի հունիսի 7-ն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին տեր կանգնի իր խաղաղությանը։ Անկեղծ ասեմ՝ որևէ կասկած չունեմ, որ Հայաստանի քաղաքացին տեր է կանգնելու իր խաղաղությանը»,- եզրափակել է Փաշինյանը։
Թողնել պատասխան