Երևանում Նալբանդյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
«Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, մամուլի քարտուղարներին ու խոսնակներին։
Բաղդասարյանն առանձնահատուկ ընդգծել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ու Ռազմավարական հաղորդակցության վարչությունների, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը։
«Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Մեր համագործակցությունն ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում»,- նշել է նա։
Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Կհանդիպենք Ազգային ժողովում»,- եզրափակել է նա։
Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2023 թվականի հունիսի 23-ին։
«Խնդիրը հետևյալի մեջ է՝ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ։ Մինչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, ռազմավարական հարաբերություններ ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական առումով։ Հիմա Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հոլանդիայի, Ֆրանսիայի և բազմաթիվ այլ պետությունների հետ, և Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Ռուսաստանը գտնում է, որ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները, կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարեց Փաշինյանը։
Անդրադառնալով լրագրողի հարցին, թե Հայաստանն ի վերջո լավ գործընկեր է, թե լավ գործընկեր չէ, Փաշինյանը նկատեց․
«Հայաստանը 2022 թվականին ինչո՞վ լավ գործընկեր չէր, որ ՀԱՊԿ-ն իր գործառույթները չկատարեց։ Ի՞նչ էր արել Հայաստանի Հանրապետությունը, ո՞ւմ էր վատություն արել։ Ինչո՞վ էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներն իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մե՞ջ է խնդիրը․բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչո՞ւ է անընդհատ հնչում կանխավարկած, որ մենք ենք վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ էր արել ոևէ մեկին, Բելառուսին վատություն է՞ր արել, որ Բելառուսի նախագահը հայտարարի, թե Հայաստանն ո՞ւմ է պետք։ Հարգարժան գործընկերը՝ բելառուսի նախագահը, փնտրում–փնտրում ու չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Ինչպե՞ս կարելի է ինքնիշխան երկրի մասին այդպես խոսել։ Հիմա մենք ցույց ենք դնում թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը, և այդ բոլոր գործընկեր երկրներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։ Ես խնդրում եմ, որ մեր դիրքավորմանը մոտենան ըմբռնումով և հարգանքով, մանավանդ որ գործնականում դրա լեգիտիմությունը կասկածի տակ չի առնվում»,- ասաց ՀՀ վարչապետը։