«Վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել եմ վարչապետի աշխատակազմում։ Մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել եմ մեր երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ փորձելով առավելագույնս ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հնարավորինս հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը»,- գրել է Բաղդասարյանը։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման մարմինների ներկայացուցիչներին, մամուլի քարտուղարներին ու խոսնակներին։
Բաղդասարյանն առանձնահատուկ ընդգծել է վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ու Ռազմավարական հաղորդակցության վարչությունների, ինչպես նաև Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցների հետ համագործակցությունը։
«Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն բոլոր լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին։
Մեր համագործակցությունն ինձ համար մշտապես եղել է առանցքային։ Ձեր աշխատանքն ու հետևողականությունը չափազանց կարևոր են հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման հարցում»,- նշել է նա։
Նազելի Բաղդասարյանը հայտնել է նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Կհանդիպենք Ազգային ժողովում»,- եզրափակել է նա։
Նազելի Բաղդասարյանը վարչապետի մամուլի քարտուղար էր նշանակվել 2023 թվականի հունիսի 23-ին։
Թողնել պատասխան