Blog

  • • Շուկայական անոմալիա Հայաստանում․ որոշ հայկական բանկերի պարտատոմսեր շրջանառվում…

    Շուկայական անոմալիա Հայաստանում․ որոշ հայկական բանկերի պարտատոմսեր շրջանառվում են նույն մարման ժամկետով պետական պարտատոմսերից ավելի ցածր եկամտաբերությամբ, մինչդեռ սովորաբար պետք է հակառակ պատկերը լինի։
    • KK Partners-ի հետազոտության համաձայն՝ որոշ դեպքերում բանկային և պետական պարտատոմսերի եկամտաբերությունների տարբերությունը հասնում է 134 բազիսային կետի։ Օրինակ՝ 2031-ին մարվող Հայաստանի եվրոպարտատոմսի եկամտաբերությունը կազմել է մոտ 5.85%, մինչդեռ ԱԿԲԱ Բանկի՝ 2030-ին մարվող պարտատոմսինը՝ 4.51%։
    • Հետազոտողները հայկական բանկերի պարտատոմսերը համեմատել են նաև JPMorgan-ի, Bank of America-ի, Morgan Stanley-ի և եվրոպական խոշոր բանկերի պարտատոմսերի հետ՝ արձանագրելով, որ հայկական շուկայում գնագոյացումը շատ ավելի ցրված է։
    • Հեղինակների կարծիքով՝ անոմալիայի պահպանմանը նպաստում է Հայաստանում կարճ վաճառքի, ածանցյալ գործիքների և արբիտրաժային մեխանիզմների սահմանափակ հասանելիությունը։
    • KK Partners-ը երևույթն անվանում է «անվճար ճաշ Երևանում» և այն դիտարկում որպես կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտության օրինակ։
    https://civilnet.am/hy/news/1013982

    Շուկայական անոմալիա. հայկական որոշ բանկերի պարտատոմսեր ավելի ցածր եկամտաբերություն ունեն, քան պետականները

    Հայկական որոշ բանկերի պարտատոմսեր շրջանառվում են նույն մարման ժամկետով պետական պարտատոմսերից ավելի ցածր եկամտաբերությամբ։ Սա Հայաստանի կապիտալի շուկայում գնագոյացման…

  • Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջա…

    ⚡️⚡️ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայից հետո կմեկնեն Կիև։
    🔴Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆֆի և Քուշների հետ։

  • Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ս…

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները Մոսկվայից հետո կմեկնեն Կիև։
    ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Դոնալդ Թրամփի լավագույն մաղթանքները: Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ բանակցությունների անցկացման նպատակով Կիևի ուղղությամբ երեքօրյա հրադադարի համար։
  • — The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանե…

    — The Wall Street Journal-ը գրում է, որ ԱՄՆ-ն Nvidia-ի առաջատար AI չիպերի հասանելիության խոստումն օգտագործել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնությանը հասնելու բանակցություններում։
    — Ըստ թերթի՝ Վաշինգտոնը Հայաստանի համար ավելի հզոր Nvidia չիպերի արտահանման թույլտվությունը դիտարկել է որպես տնտեսական խթան՝ խաղաղության գործընթացին զուգահեռ։
    — Հոդվածն առանձնացնում է անցյալ ամիս Հրազդանում բացված Firebird AI տվյալների կենտրոնը, որը նախատեսվում է համալրել Nvidia-ի տասնյակ հազարավոր առաջատար չիպերով։
    — ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին ասել է, որ «Nvidia-ի բաղադրիչը փազլի շատ կարևոր մասն էր»։
    — Firebird-ի համահիմնադիր Ռազմիկ Հովակիմյանի խոսքով՝ միջազգային հաճախորդներ ներգրավելու համար անհրաժեշտ էին «խաղաղության պայմաններ»։
  • Москва сделает все от неё зависящее, чтобы обеспечить безопасность переговорног…

    🇷🇺🇺🇦 Москва сделает все от неё зависящее, чтобы обеспечить безопасность переговорного процесса и спецпосланников Трампа, но Россия не договаривалась с Украиной о более широком перемирии на три дня, о котором заявили в Киеве, сообщил Путин на встрече с Уиткоффом и Кушнером.

  • Ռուսաստանը Ուկրաինայի հետ չի պայմանավորվել ավելի լայն հրադադարի շուրջ, որի մասին…

    Ռուսաստանը Ուկրաինայի հետ չի պայմանավորվել ավելի լայն հրադադարի շուրջ, որի մասին հայտարարել էին Կիևում։
    Այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ։
    Ռուսաստանի նախագահը նշել է, որ Մոսկվան կանի իրենից կախված ամեն ինչ՝ բանակցային գործընթացի և Թրամփի հատուկ բանագնացների անվտանգությունն ապահովելու համար։
    ❗️Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ դյուրին է անվանել այն իրավիճակը, որը պատրաստվում է Կրեմլում կայանալիք բանակցությունների ընթացքում քննարկել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։
  • В Кремле началась встреча Владимира Путина с американскими переговорщиками Стив…

    🇷🇺🇺🇸 В Кремле началась встреча Владимира Путина с американскими переговорщиками Стивом Уиткоффом и Джаредом Кушнером.
    @KarabakhRecords → подписаться на канал
    🇺🇸🇷🇺🇺🇦По данным российских СМИ, кортеж спецпосланника президента США Стива Уиткоффа и Джареда Кушнера прибыл в Кремль. @KarabakhRecords → подписаться на канал

  • ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին …

    ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել Դոնալդ Թրամփի լավագույն մաղթանքները:
    Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահին՝ բանակցությունների անցկացման նպատակով Կիևի ուղղությամբ երեքօրյա հրադադարի համար։
    ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպման համար՝ նրա հետ զրույցն անվանելով իր համար ամենալավ և հիշարժան հանդիպումներից մեկը։
  • Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևի վրա հարվածներ չեն…

    ❗️ Ռուսաստանի զինված ուժերը սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևի վրա հարվածներ չեն հասցրել, հայտարարել է Պուտինը։
    Նա հավելել է, որ ուկրաինական կողմը զգալիորեն նվազեցրել է Ռուսաստանի տարածքում հարվածների ինտենսիվությունը։
  • Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որ հաղթող է Թենիսի միջազգային ֆեդ…

    🟩 Մարիա Ազիզյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որ հաղթող է Թենիսի միջազգային ֆեդերացիայի` ITF-ի J60 պատանեկան մրցաշարում:
    ԿԳՄՍՆ