• Շուկայական անոմալիա Հայաստանում․ որոշ հայկական բանկերի պարտատոմսեր շրջանառվում…

Շուկայական անոմալիա Հայաստանում․ որոշ հայկական բանկերի պարտատոմսեր շրջանառվում են նույն մարման ժամկետով պետական պարտատոմսերից ավելի ցածր եկամտաբերությամբ, մինչդեռ սովորաբար պետք է հակառակ պատկերը լինի։
• KK Partners-ի հետազոտության համաձայն՝ որոշ դեպքերում բանկային և պետական պարտատոմսերի եկամտաբերությունների տարբերությունը հասնում է 134 բազիսային կետի։ Օրինակ՝ 2031-ին մարվող Հայաստանի եվրոպարտատոմսի եկամտաբերությունը կազմել է մոտ 5.85%, մինչդեռ ԱԿԲԱ Բանկի՝ 2030-ին մարվող պարտատոմսինը՝ 4.51%։
• Հետազոտողները հայկական բանկերի պարտատոմսերը համեմատել են նաև JPMorgan-ի, Bank of America-ի, Morgan Stanley-ի և եվրոպական խոշոր բանկերի պարտատոմսերի հետ՝ արձանագրելով, որ հայկական շուկայում գնագոյացումը շատ ավելի ցրված է։
• Հեղինակների կարծիքով՝ անոմալիայի պահպանմանը նպաստում է Հայաստանում կարճ վաճառքի, ածանցյալ գործիքների և արբիտրաժային մեխանիզմների սահմանափակ հասանելիությունը։
• KK Partners-ը երևույթն անվանում է «անվճար ճաշ Երևանում» և այն դիտարկում որպես կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման անհրաժեշտության օրինակ։
https://civilnet.am/hy/news/1013982

Շուկայական անոմալիա. հայկական որոշ բանկերի պարտատոմսեր ավելի ցածր եկամտաբերություն ունեն, քան պետականները

Հայկական որոշ բանկերի պարտատոմսեր շրջանառվում են նույն մարման ժամկետով պետական պարտատոմսերից ավելի ցածր եկամտաբերությամբ։ Սա Հայաստանի կապիտալի շուկայում գնագոյացման…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով