🔹 «Ես ուսուցիչներին չեմ պարտադրել, ես ընդամենը տեղեկացրել եմ, որ մարզպետը գալիս է մեր գյուղ»,— Factor TV-ի հետ զրույցում Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանն այսպես մեկնաբանեց ձայնագրությունը, որում ինքը ուսուցիչներին կոչ է անում հավաքվել գյուղապետարանի մոտ՝ Արագածոտնի մարզպետին դիմավորելու համար։
🔸 Վարդանյանը պարզաբանեց, որ ուսուցիչները հարցեր ունեին մարզպետին․ «Իրենք հարցեր ունեին, տեղեկացրել եմ, որ մոտենան, իրենց հարցերը տան»։
📌 Տարածված ձայնագրության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի՛ ուսուցիչներ, վաղը՝ ժամը 11։40-ին, կխնդրեի, որ դուք բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ՝ ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներինԼինելու են նաև շատ հյուրեր, հարգելի ուսուցիչներ։ Խնդրում եմ, որ դուք նույնպես ներկա լինեք։ Լինելու է նաև համերգային ծրագիր»։ |
factor.am|