Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմը։
«Նման որոշում չի ընդունվի։ Նույնիսկ եթե ինչ-որ մեկը նման որոշում ընդունի, այն անմիջապես կչեղարկվի», — Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմի հնարավոր չեղարկման հարցը մեկնաբանել է Վուչիչը Prva հեռուստաալիքի եթերում։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ Սերբիայում քննարկվում էր մինչև տարեվերջ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմից հրաժարվելու հարցը: