Blog

  • Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատ…

    Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Իշխանությունը թղթի վրա աղքատություն է հաղթահարում

    Ընդամենը մեկ տարում իշխանությունը 869 ընտանիքի (նպաստառուների 71%-ին՝ 1219-ից հասցնելով 350-ի) զրկել է ապրուստի նվազագույն միջոցից։ Սա կոչվում է «Անապահովության գնահատման նոր համակարգ», որը որպես պիլոտային ծրագիր, առաջինը փորձարկեցին Սյունիքում։
    Այս մեխանիկական կրճատումներով իշխանությունը թղթի վրա «աղքատություն է հաղթահարում»։ Բայց արդյո՞ք այդ ընտանիքները մեկ տարում հարստացել են։ Իհարկե ոչ։
    Ես ինքս ամենևին կողմնակից չեմ նպաստների երկարաժամկետ տրամադրմանը։ Ընտանիքներին տարիներով նպաստառու պահելը վատ պրակտիկա է, որը չի լուծում աղքատության խնդիրը։ Սակայն որպեսզի այդ նպաստը կարճ տևի, և մարդը դուրս գա համակարգից, պետությունը պարտավո՛ր է պայմաններ ստեղծել, աշխատատեղ ստեղծել։ Խնդիրն այստեղ հենց նպաստը խլելը չէ, այլ այն, որ պետությունը ոչինչ չի արել այս ընտանիքների համար, բայց եղած չնչին աջակցությունն էլ կտրել է։
    Գորիսում և ամբողջ մարզում ոչ մի մասսայական աշխատատեղ չի ստեղծվել։ Երբ աշխատանքի հնարավորություն չես ստեղծում, բայց նպաստն էլ խլում ես, աղքատ ընտանիքների վիճակն ավելի է աղքատանում։
    Հուլիսի 1-ից այս նույն համակարգը տարածվելու է ամբողջ երկրով, այնպես որ՝ հուլիսի մեկից մյուս մարզերի հազարավոր ընտանիքներ կառավարության թեթև ձեռքով սկսելու են «կայծակնային հարստանալ»։
    Իրինա Յոլյան
    @armgeopolitic

  • Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա՝ նախարարական համաժողովին մասնակցելու, տեղեկանու…

    🔹Անահիտ Ավանեսյանը կմեկնի Թուրքիա՝ նախարարական համաժողովին մասնակցելու, տեղեկանում ենք վարչապետի որոշումներից

    📌«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2026 թվականի հուլիսի 1-2-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ «Երկրաշարժերի առողջապահական ազդեցության նվազեցմանն ուղղված առողջապահական համակարգերի պատրաստվածություն և արձագանքում» խորագրով նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով»,-ասված է որոշման մեջ:
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանի համար համագործակց…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը տարածաշրջանի համար համագործակցության հեռանկարներ է ստեղծում․ Վրաստանի խորհրդարանի նախագահ
    https://armlur.am/1572430/

  • Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավան…

    Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավանեսյանը
    https://youtu.be/TRxJTF6QW7E?si=GYzeZwr_qGaHPAXC

    Ո՞ր խմբերն են միանալու առողջության ապահովագրությանը. մանրամասնում է նախարար Ավանեսյանը

    ARMENPRESS NEWS AGENCY
    Հետևեք մեզ
    Facebook — https://www.facebook.com/armenpress
    Telegram — https://t.me/armenpress
    Արմենպրեսի պաշտոնական կայք — https://armenpress.am/

  • Станет ли Ванадзор «Гюмри-2»?«Гражданский договор» уже начал подготовку к выбора…

    Станет ли Ванадзор «Гюмри-2»?
    «Гражданский договор» уже начал подготовку к выборам в Ванадзоре. Предыдущие выборы состоялись 5 декабря 2021 года, и, по всей вероятности, очередное голосование также пройдет в декабре 2026 года. Кандидатом от правящей партии считается губернатор Лорийской области Арен Мкртчян. Для соблюдения установленного законом требования о шестимесячном проживании он снялся с регистрационного учета в Алаверди и зарегистрировался в Ванадзоре — в доме своего двоюродного брата. Несмотря на то что после выборов 2021 года ГД фактически узурпировал Ванадзор при помощи Аркадия Пелешяна (Ака), арестовав победившего на выборах Мамикона Асланяна, источники утверждают, что власти нынешнего мэра не считают «своим». Особенно после отставки его покровителя — бывшего директора СНБ Армена Абазяна — позиции Пелешяна заметно ослабли.
    Читать по ссылке
  • Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, ա…

    🔵 Կալիֆոռնիայի նահանգային ժողովը Կալիֆոռնիայի և Հայաստանի միջև փոխադարձ առևտրի, արվեստի և մշակութային փոխանակման հարցերով հատուկ հանձնաժողով է ստեղծել
    Կալիֆոռնիայի նահանգային ժողովը ստեղծել է հատուկ հանձնաժողով, որի նպատակն է զարգացնել Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրային, տնտեսական, մշակութային և կրթական համագործակցությունը։ Առաջին նիստը նախատեսված է օգոստոսի 5-ին՝ Սակրամենտոյում։
    Հանձնաժողովը կգլխավորի նահանգային ժողովի պատգամավոր Ջոն Հարաբեդյանը, իսկ քննարկումների առանցքում կլինեն երկկողմ հարաբերությունների խորացումն ու հայկական մշակույթի պահպանման նախաձեռնությունները։
    🔗 aravot.am | @aravot
  • CivilNetCheck Նոր առաքելություն, նախկին թեզեր. ինչպես է խեղաթյուրվում EUPM Arme…

    CivilNetCheck
    🛑 Նոր առաքելություն, նախկին թեզեր. ինչպես է խեղաթյուրվում EUPM Armenia-ի մանդատը
    Բանկային համակարգի վերահսկողությո՞ւն, թե՞ հիբրիդային սպառնալիքների դեմ խորհրդատվություն․ ի՞նչ է իրականում նախատեսում ԵՄ խորհրդի որոշումը։
    🔍 Բացատրում ենք՝ ինչպես է «ընտրական և քաղաքական համատեքստում անօրինական ֆինանսական հոսքեր» ձևակերպումը ներկայացվում կրճատված և ընդլայնված իմաստով։
    👉 ԱՎԵԼԻՆ
  • Министр экономики заявил об отсутствии дефицита дизтоплива в Армении«На данный м…

    Министр экономики заявил об отсутствии дефицита дизтоплива в Армении

    «На данный момент проблемы дефицита дизельного топлива у нас нет. Дешевого бензина в мире сейчас нет, поскольку мировые цены выросли в 2–2,5 раза, тогда как в Армении рост составил лишь 10–20%», — сказал Геворг Папоян журналистам.
    Подписывайтесь на @arkanewsagency

  • Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է՝ հասնելով արդեն 1 մի…

    🟨 Ընդհանուր առմամբ մեր շահառուների թիվը հունվարի 1-ից աճել է՝ հասնելով արդեն 1 միլիոն 700 հազար հոգու։
    ▫️Նրանցից ծառայություններից օգտվել է 842 հազար 750 անձ:
    Անահիտ Ավանեսյան

  • Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, ո…

    Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համոզմամբ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքեր չկան։
    Գալյանը կարծիք է հայտնել, որ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմած որևէ ուժի փաստարկներում ընտրությունների արդյունքները չեղարկելու հիմքեր չկան։