‼️ Մենք մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում և ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել:
💬 Այսպես արձագանքեց Փաշինյանը հարցին, թե նվաստացուցիչ չի՞ համարում Գրիգորյան-Հաջիև հանդիպմանը Հայաստանի ընտրությունների վերաբերյալ քննարկումները:
📌 «Մենք և՛ Ադրբեջանի փորձագիտական և՛ Հայաստանի փորձագիտական շրջանակներում տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող էին սրել իրավիճակը, և մենք, ինչպես և պարտավոր էինք, զբաղված էինք իրադրության կառավարմամբ:
📌 Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել: (…) Ինչ դուք անվանում եք նվաստացուցիչ, (…): Աշխարհի բոլոր երկրների բանակցությունները դրա մասին են՝ միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները և միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են»,- նշել է Փաշինյանը:
Դիլիջանում Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը պատերազմի սպառնալիքը կառավարելու համար էր՝ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: