Մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա. Փաշինյան
«Վրաստանը մեզ համար ճանապարհ է դեպի Եվրոպական միություն, մենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունեցինք այն բանից հետո, երբ Վրաստանը Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստացավ: Սա Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հեռանկարը դարձրեց շոշափելի: Եվ մեր ակնկալիքն ու խնդրանքն է, որ Եվրամիություն-Վրաստան կառուցողական գործընթացը զարգանա: Դա Հայաստանի համար նույնքան կարևոր է, որքան Վրաստանի համար»,- Եվրոպական խորհրդարանում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: