Խորթ մոր կողմից բռնության ենթարկված և «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արաբկիր բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա երեխայի 4-ամյա քույրը տեղափոխվել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոն։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին կենտրոնից։ 4-ամյա երեխան մորական…
Հայաստանի Անկախության հռչակագրի խնդիրը և Սահմանադրության խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է, Հայաստանը դա որևէ արտաքին ուժի հետ չի քննարկել և չի քննարկելու: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով նոր Սահմանադրություն ընդունելու, Սահմանադրության ներածությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու վերաբերյալ հարցին:
«Անկախության հռչակագրի խնդիրը և մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետև դա անհրաժեշտ է մեզ և ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար: Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է, արդյունքում կախվածության հռչակագիր է»,-ասաց Փաշինյանը:
Ըստ նրա՝ այդ միջավայրում հնարավոր է ապրել միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով: Իսկ արտաքին օգնություն ակնկալելը դնելու է շարունակաբար ահագնացող կախվածության մեջ նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալվում է:
Անկախության հռչակագրի և Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է. Փաշինյան #news #armenia #armenpress #pashinyan ARMENPRESS NEWS AGENCY Հետևեք մեզ Facebook — https://www.facebook.com/armenpress Telegram — https://t.me/armenpress Արմենպրեսի պաշտոնական…
Пентагон запросил у Белого дома более $200 млрд на продолжение войны с Ираном, — The Washington Post Министерство войны США обратилось к Белому дому с предложением запросить у Конгресса свыше $200 млрд для финансирования военных действий против Ирана, сообщил высокопоставленный представитель администрации. По данным источников, сумма значительно превышает текущие расходы на авиаудары и направлена на срочное наращивание производства ключевых вооружений, израсходованных в ходе операций США и Израиля за последние три недели. Пентагон рассматривает несколько вариантов бюджетных запросов. Окончательный объём финансирования, который Белый дом направит в Конгресс, пока не определён. В администрации признают, что столь крупный запрос может столкнуться с сопротивлением со стороны законодателей. Armenian Military Portal
Очередной груз российского зерна, проходящий транзитом через территорию Азербайджана, отправлен в Армению. Как сообщают азербайджанские СМИ, грузовой состав из 7 вагонов перевозит в общей сложности 488 тонн зерна. По маршруту следования поезда груз сначала будет доставлен на железнодорожную станцию Бёюк-Кесик, а затем отправится в направлении Армении через территорию Грузии. Отмечается, что до настоящего времени из России в Армению транзитом через территорию Азербайджана отправлено более 23 тыс. тонн зерна, а также свыше 700 тонн удобрений. Telegram-канал: t.me/Armenian_Life
Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր առողջապահությունը մեր երկրում դարձնում ենք ինդուստրիա։ Ինչպես և կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում։ Ընդ որում, այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, այլ համակարգված ու ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ, օրինակ, առողջության ապահովագրության հարցում մենք ունենք որոշակի վստահություն, որ մենք այլևս հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել»,- ասել է Փաշինյանը։
«Ավրորայի լուսաբացը» Թուրքիայում. Ռոջհիլաթ Աքսոյին դատում են ֆիլմը ցուցադրելու համար «Արվեստը և պատմությունը պետք է առաջացնեն քննարկումներ, ոչ թե բանտի սպառնալիք». սա հատված է մարտի 14-ին «Բարս Մեդիա»-ի տարածած հայտարարությունից, որով կոչ են անում կինոգործիչներին և իրավապաշտպան կազմակերպություններին աջակցել քուրդ ռեժիսոր Ռոջհիլաթ Աքսոյին։ Նրան Թուրքիայում դատում են «Բարս մեդիա»-ի համարտադրությամբ նկարահանված «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմը ցուցադրելու համար: «Which Human Rights?» կինոփառատոնի շրջանակում Աքսոյը 2024 թվականին ստորագրել էր Դիարբեքիրում ֆիլմի ցուցադրության դիմումը, տեղի դատախազությունը այս տարվա մարտին նրա դեմ վարույթ է նախաձեռնել։ 📌 Այս պատմության մասին «Հետքը» զրուցել է «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հետ․ կարող եք կարդալ ԱՅՍՏԵՂ
🗣 ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում 2025թ. ամռանը բանակ զորակոչված տղաների ծնողները։ Նրանք պահանջում են, որ պարտադիր զինվորական ծառայությունը 1.5 տարի (18 ամիս) դարձնելու որոշումը տարածվի նաև իրենց որդիների վրա։ 💬 «Նույն թվականին ծնված երեխաները, որոնք անգամ դասարանցիներ են, տարբեր ժամկետներով են ծառայում. մեկը ծառայում է 2 տարի, մյուսը՝ 1.5։ Մենք նամակներ ու դիմումներ ենք գրել, սակայն բոլորս ստացել ենք նույն պատասխանը՝ օրենքը հետադարձ ուժ չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից Գայանե Սարգսյանը։ |arm.sputniknews.ru|