Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։«Արմեն…

Հայաստանի կառավարությունն առողջապահությունը երկրում դարձնում է ինդուստրիա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք այսօր առողջապահությունը մեր երկրում դարձնում ենք ինդուստրիա։ Ինչպես և կանխատեսում էինք, մեծ ներդրումներ են այսօր։ Արդեն բժշկական ռոբոտներ են ներկրվում Հայաստան, որովհետև համայնքը տեսնում է, որ Կառավարությունը մեծ ներդրումներ է անում։ Ընդ որում, այդ ներդրումները ոչ թե մեկանգամյա են, այլ համակարգված ու ռազմավարական ներդրումներ են։ Ես հիմա ուրախ եմ արձանագրել, որ, օրինակ, առողջության ապահովագրության հարցում մենք ունենք որոշակի վստահություն, որ մենք այլևս հին համակարգերի վերադարձ չենք ունենալու, որովհետև մարզային այցելություններից էլ տեսնում ենք, որ համակարգը սկսել է ապրել»,- ասել է Փաշինյանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով