‼️ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում է գրել Փաշինյանի ցուցումով:
🗣 Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց հենց ինքը Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Արցախյան հիմնահարցի վերաբերյալ գիրք նվիրելը ինքը համարել է «Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ, սադրիչ գործողություն»:
🔸 «Երբ երկրի վարչապետը ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ի՞նչ է նշանակում: Էս երկրում քանի՞ հոգի կարող է արտաքին քաղաքականության վարել: Այն պետական պաշտոնյան, որ Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, կազատվի պաշտոնից: Մենք պետությո՞ւն ենք, թե՞ սա ինքնագործ խմբակ է»,- ասաց նա:
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Ցեղասպանության հուշահամալիր այցից մեկ ամիս անց թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը հեռանում է աշխատանքից.